Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ միանվագ դրամական օգնություն կտրվի նաեւ այն զինվորականների ընտանիքի անդամներին, որոնք չունեն ամուսնության կամ ծննդյան վկայականներ, որը կհաստատի զոհված զինծառայողի եւ ընտանիքի անդամի կապը: Գործող օրենսդրությամբ միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած …

