Ռաֆայել Վահանյանը՝ շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն
Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը դարձել է աշխարհի վետերանների առաջնության չեմպիոն:
Ռումինիայում ընթացող աշխարհի առաջնության մինչև 65 տարեկանների պայքարում, Վահանյանը 11 հնարավորից հավաքեց 8,5 միավոր և լրացուցիչ միավորներով գրավեց առաջին տեղը:
Մինչև 50 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Մովսիսյանը 4-րդն է, իսկ Արտաշես Մինասյանը՝ 22-րդը: