Տիգրան Ավինյանը հանդիպել է «Դոյչե բանկ»-ի ու «Գոլդման Սաքս»-ի ներկայացուցիչների հետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Վերկառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության ներդրումային գագաթանժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  հանդիպումներ է ունեցել «Դոյչե բանկ» և «Գոլդման Սաքս» ընկերությունների ներդրումային և կորպորատիվ գծով կառավարիչ-տնօրենների հետ։

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև դրանց իրականացման համար նորարարական գործիքների կիրառման հնարավորությունները։

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային առաջնահերթությունները, խոսել կառավարության քաղաքականության և մասնավոր հատվածի զարգացման առկա մեծ ներուժի մասին։ Ներկայացվել է կառավարության կողմից ստեղծված  «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի առաքելությունն է խոշոր հանրային ներդրումային ծրագրերը կառավարելը։ Այս համատեքստում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի միջոցով ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր մոտեցումները, այդ թվում՝ Սփյուռքի պարտատոմսերի թողարկման միջոցով։

«Դոյչե բանկ»-ի և «Գոլդման Սաքս»-ի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը, առկա ֆինանսական գործիքների կիրառման առավելություններն ու հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հետաքրքրություն հայտնել Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ ու նախանշել հետագա անելիքները կոնկրետ ուղղություններով համագործակցության համար»,- ասված է հաղորդագրությունում: