Գյումրիում քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին ընդառաջ վերջին նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Օգոստոսին 25-ին «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով տոնական միջոցառումներին մասնակցելու ու գյումրեցիների հետ սիրելի քաղաքի օրը նշելու համար սպասվում են մեծ թվով հյուրեր ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Գյումրի կժամանեն նաև տարբեր օտարերկրյա պաշտոնական պատվիրակություններ: «Մենք հրավիրել ենք մեր քույր գործընկեր քաղաքների ներկայացուցիչներին: Նրանց թվում …

