Պարզվել է այն անձի ինքնությունը, ումից դեղատան տնօրենը ձեռք է բերել «Լիրիկա» տեսակի թմրամիջոցը. ՔԿ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ նույն օրը` ժամը 17:45-ին, Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված քաղաքացու անձնական խուզարկությամբ վերջինիս աջ ոտքի գուլպայից հայտնաբերվել է մեկ հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղապարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նշված դեղապարկուճը  գնել է Երևան քաղաքի դեղատներից մեկից:

Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 1 հատ դեղապատիճում առկա 0.398 գրամ քաշով սպիտակ գույնի փոշենման զանգվածը իր մեջ պարունակում է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ: Նշված դեղատանը կատարվել է  խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 56 հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղահաբ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ «LYRICA 300mg» գրառմամբ, թվով 4 անվնաս դեղաթիթեղում առկա ընդհանուր 56 հատ դեղապատիճում հայտնաբերվել է «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձի ինքնությունը, ումից դեղատան տնօրենը ձեռք է բերել «Լիրիկա» տեսակի թմրամիջոցը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Պարզվել է նաև, որ «Լիրիկա» տեսակի դեղահաբերը վաճառվել են նաև դեղատան աշխատակցի կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Դեղատան տնօրենը և աշխատակիցը ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: