Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում տարբեր տեսակի բռնության կոչերի, մարդիկ համացանցում իրենց թույլ են տալիս նման կոչեր անել և զբաղված են մի բանով, որը ՀՀ-ին և քաղաքական կառույցին հարիր չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնող ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ …

