«Մեղավորը բռնարարն է» հանրային իրազեկման ակցիա՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության. ՈՒՂԻՂ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը: Այս օրը մեկնարկում է նաև գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա արշավը, որն անցկացվում է ամեն տարի՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Այս տարի Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի առանցքում է սեռական բռնության և բռնաբարության խնդիրը։

Սեռական բռնությունը լրջագույն հիմնախնդիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սեռական բռնության բոլոր տեսակները՝ մասնավորապես ոտնձգությունն ու բռնաբարությունն արմատավորված են հայրիշխանական ​​ ուժի և վերահսկողության բազմաշերտ համակարգում։ Բռնության այդ տեսակի մասին քիչ է խոսվում, սեռական բռնության դեպքերն առավելապես կոծկվում են՝ շարունակելով ստեղծել սոցիալական միջավայր, որում սեռական բռնությունը տարածված և նորմալիզացված է: Բռնաբարության և սեռական ոտնձգությունների ճշգրիտ թիվը դժվար է հստակեցնել, այդ հանցագործության տարածվածության և անպատժելիության, ինչպես նաև բռնաբարություն վերապրածների նկատմամբ խարանի պատճառով: Այնուամենայնիվ․

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կանանցից յուրաքանչյուր չորրորդը ենթարկվում է սեռական բռնության՝ իր զուգընկերոջ կողմից, դեռահաս աղջիկների 1/3 խոստովանում է, որ իրենց առաջին սեռական հարաբերությունները եղել են պարտադրված:
Հայաստանում՝ 2019 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության տվյալներով 73 դեպքով՝ իգական սեռի 74 ներկայացուցչի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն:

39 դեպքով՝ 40 անչափահասի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն, որոնցից 38 դեպքով՝ 39 անչափահաս աղջկա նկատմամբ։

Սեռական բռնությունն ունի խորքային ազդեցություն անձի ֆիզիկական և մտավոր առողջության վրա: Սեռական բռնության ենթարկված կանայք և անչափահասները ենթարկվում են հոգեբանական ճնշումների հասարակության կողմից, հաճախ նրանց են մեղադրում կատարվածի համար․ «միգուցե կնոջ վարքն այն չէր», «հագուստն էր կարճ», «օծանելիքն էր գրավիչ»։ Մինչդեռ, մեղադրելով սեռական բռնության ենթարկվածին, հասարակությունն արդարացնում է բռնարարին՝ այդպիսով կատարվածի պատասխանատվությունը բռնարարից տեղափոխելով սեռական բռնության ենթրակվածի վրա։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից գենդերային բռնության դեմ պայքարի մեկնարկն ազդարարող «Մեղավորը բռնարարն է» ակցիան ուղղված է բռնարարին։

Հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը բռնարարի հանդեպ և միասին․ Ո՛Չ ԱՍԵՆՔ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ