Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ

Լուրեր

11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
Բոլորը

Անկախ դիտորդը հայտարարություն է տարածել ՔՊ-ի կողմից անցկացված նախաքվեարկության դիտորդության վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության դիտարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-10-ը` ներառելով դռնեդուռ այցելություների և արդյունքների հաշվարկի մշտադիտարկումը, ինչպես նաև ՔՊ կուսակցության կողմից ստեղծվող ձևաթղթերի, փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Գործընթացի նկարագրություն

  • Նախաքվեարկության իրականացման համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ընտրված գործիքակազմը ներառում էր շրջիկ քվեատուփ և թեկնածուների դիմանկարները պարունակող քվեաթերթիկներ, որոնց միջոցով բնակիչները պիտի իրենց քվեն տային առաջադրված թեկնածուներից որևէ մեկին։
  • Դիտարկման ողջ ժամանակահատվածում քվեարկության տուփերը եղել են ստորագրված թղթերով կապարակնքված, օգտագործվել են ՔՊ կուսակցության կնիքով կնիքված քվեաթերթիկներ: Միևնույն քվեատուփերը կիրառվել են երեք օրերի ընթացքում, ամեն օրվա վերջում վերադարձվել են կուսակցության գրասենյակ և առերևույթ դրանք չեն բացվել մինչև երրորդ օրվա վերջում տեղի ունեցած հաշվարկը:
  • Նախաքվեարկություն/հարցումը կազմակերպվում էր երեք անձից բաղկացած 5 խմբերի կողմից, որոնք վիճակահանությամբ ընտրում էին այն փողոցները, որտեղ իրականացնելու են հարցումը՝ շենքերի ու բնակարանների ընտրանքի հիմքում դնելով դրանց համարները (կենտ շենք, զույգ բնակարան կամ հակառակը)։
  • Խմբերի ներկայացուցիչներից մեկը կրում էր տեսախցիկ, որով արձանագրվում է երթուղին, ընտրանքի և ընթացակարգի պահպանումը։ Քաղաքացիներին ներկայացվում է քվեարկության նպատակը և առաջարկվում գաղտնի քվեարկել և քվեաթերթիկն ինքնուրույն գցել արկղի մեջ։

 

  • Այնուամենայնիվ հաշվի առնելով, որ փաստացի տեսագրության և տնայցերի միջոցով հավաքագրվել են բնակիչների անձնական տվյալներ՝ ՔՊ կուսակցությունը պետք է ջանք գործադրի արտահերթ  ընտրություններին ընդառաջ այդ տվյաների ոչ բարեխիղճ օգտագործման կասկածները բացառելու համար։
  • Նախաքվեարկությունն իրականացնող անձինք կուսակցության այլ համայնքներում բնակվող երիտասարդներ էին, ինչը դրական էր թեկնածուների նկատմամբ չեզոքության տեսանկյունից։
  • Ընտրանքի խիստ պահպանման արդյունքում գրանցվում էին բազմաթիվ դեպքեր, երբ նախատեսված բնակարանում չեն բնակվում, իսկ հարևան բնակարանի քվեարկությունը մերժվում էր ընտրանքում չլինելու հիմքով, ինչը բացասաբար էր ազդում պատասխանների քանակի վրա, սակայն առերևույթ վստահություն էր ներշնչում գործընթացի նկատմամբ։
  • Ակնհայտ էր, որ բնակիչների քիչ մասն էր միայն տեղեկացված «նախաքվեարկության» մասին, իսկ ոմանց մոտ կար համոզմունք, որ այս տարբերակով Քաղաքացիական պայմանագիրը փաստացի փոխարինում է համայնքի ղեկավարի ընտրությունները՝ իրենց թեկնածուին պարտադրելով։

 

Արձանագրված խնդիրները

 

Դիտորդները նախաքվեարկությունն իրականացնող խմբերի հետ այցելել են 647 բնակարան/տուն, որոնցից 173-ի բնակիչները մերժել են նախաքվեարկությանը մասնակցելու առաջարկությունը, իսկ 474-ում, այսինքն 73% դեպքերում մասնակցել են նախաքվեարկությանը: Հարկ է նշել, որ վիճակագրության մեջ չեն ներառվել դեպքերը, երբ թակոցին արձագանք չի եղել, ներառյալ դեպքերը, երբ առերևույթ տանը ներկա բնակիչները պարզապես չեն բացել դուռը, ինչը կարող է շուրջ 10%֊ով նվազեցնել մասնակցության համաձայնության տոկոսը։

 

  • Ընտրանքի պատահականությունը ապահովող պատահական քայլի մեթոդաբանությունը նվազեցնում էր հարցմանը մասնակցողների թիվը և մեղմացվել է առաջին օրվանից հետո։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հրահանգված մեթոդաբանությունից հարցումն իրականացնողների որոշ խմբեր շեղվել են նաև երկրորդ և երրորդ օրերին։ Հարկ է նաև նշել, որ ընտրանքի ձևը մի կողմից չէր ապահովում վիճակագրական առումով Գյումրիի բնակչության աշխարհագրական կամ սեռային, տարիքային ներկայացվածությունը, մյուս կողմից դժվարացնում էր գործընթացը, ճկուն չէր և բացասաբար էր ազդում մասնակիցների թվի վրա։
  • Հարցումն իրականացնող խմբերի կողմից հնչեցվող ստանդարտ ողջույնի խոսքը կառուցված էր այնպես, որ առաջին տպավորությամբ բնակիչները իմանում էին, որ ՔՊ կուսակցությունը առաջարկում է իրենց մասնակցել «համայնքի ղեկավարի նախնական քվեարկությանը», ապա նոր տեղեկանում էին, որ «սա վարչապետի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարի նախաքվեարկությունն է․ ապագայում տեղի են ունենալու մյուս կուսակցությունների մասնակցությամբ ընտրությունները»։ Նման ձևակերպումները կարող են մոլորեցնել որոշ բնակիչներին և ստվերել գալիք արտահերթ ընտրությունների կարևորությունը։
  • Հարցումն իրականացնող խմբերը ընդհանուր առմամբ բարեխիղճ են իրականացրել իրենց գործառույթները, ապահովել են քվեաթերթիկը լրացնելու գաղտնիությունը և ընդհանուր առմամբ ապահովել են գործընթացում իրենց անկողմնակալության, ընդհանուր բարեվարքության մթնոլորտը։
  • Չնայած ընտրանքի պատահականությունն ապահովելու և Գյումրիի աշխարհագրական ներկայացվածությանն ուղղված որոշ ջանքերի, հարկ է նշել, որ առանձին թաղի ազդեցությունը ընդհանուր արդյունքների վրա  եղել է անհամաչափ բարձր՝ հօգուտ նախաքվեարկության արդյունքում առավելագույն քվե ստացած թեկնածուի։ Ավելին, այդ տարածքում դիտարկվել են կրկնվող դեպքեր, երբ ընտրանքով նախատեսվող հասցեներում՝ տան դիմաց կային նախապես սպասող քաղաքացիներ, որոնք ձգտում էին քվեարկել տնից դուրս, մեքենայում կամ այլկերպ նվազ հավաստի էին դարձնում իրենց՝ այդ հասցեում գրանցված լինելու, այսինքն ըստ ընտրանքի նախաքվեարկությանը մասնակցելու նախատեսված լինելու փաստը։ Մյուս տարածքներում դիտորդների կողմից նման դեպքերի այդպիսի քանակ չի նկատվել։
    Մասնակցության այսպիսի անոմալիայի հետ կապված վիճակագրությունը նման է ընտրություններում՝ որպես վտանգավոր անոմալիա արձանագրվող իրավիճակին, երբ մասնակցության աճին զուգահեռ արձանագրվում է որևէ թեկնածուի օգտին քվեների կտրուկ աճ։ Հաշվի առնելով համեմատվող «ընտրական տարածքների» քիչ լինելը և համապատասխանաբար վիճակագրական գործիքների լիարժեք կիրառության անհնարինությունը՝ բարդ է խոսել իսկապես հիմնավորված վիճակագրական անոմալիայի և արդյունքների վրա ոչ բարեխիղճ ազդեցության մասին։ Միաժամանակ, տվյալները բավարար են պնդելու, որ ՔՊ կուսակցության կողմից կազմակերպված նախաքվեարկությունը հաղթած թեկնածուն այդ արդյունքն առավելապես գրանցել է աշխարհագրական մեկ միավորից քվեներ ստանալով»։

 

 

Տարածք 1 Տարածք 2 Տարածք 3 Տարածք 4 Տարածք 5 Ընդ․
Անանյան Լևոն 21 15 15 16 24 91
Առուշանյան Դավիթ 46 44 39 51 40 220
Արամյան Շավարշ 20 17 7 33 11 88
Բարսեղյան Էմմա 40 17 14 27 15 113
Մինասյան Սարիկ 36 28 128 36 25 253
Մկրտչյան Վահագն 34 20 32 33 19 138
Սարուխանյան Կարեն 36 16 22 47 22 143
Ընդամենը վավեր 233 157 257 243 156 1046
Անվավեր 13 3 6 7 0 29