Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն կցուցաբերվի․ Օլգա Ազատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Ընտանեկան բռնության նվազման առումով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է 2 ուղղությամբ։ Այս մասին «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը։

«Առաջինը՝ նախարարությունն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն է տրամադրում, որը պետության պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերջին 10 ամիսների ընթացքում մենք աշխատել ենք քաղաքականություն մշակելու և իրավական դաշտը բարելավելու նպատակով, ինչի հետևանքով 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցման կենտրոններ։ Այստեղ բռնության ենթարկված անձը կստանա հոգեբանական, իրավաբանական և այլ տեսակի աջակցություն»,- նշեց Ազատյանը։

Վերջինս նշեց, որ 2-րդ քայլն այն է, որ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար 2 պետական ապաստարան կստեղծվի։

Օլգա Ազատյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի հունվարից ընտանեկան բռնության ենթարված անձանց ֆինանսական աջակցություն կտրամադրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։