Գյումրիում գործող երեք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ Շիրակի պետհամալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղն այս տարի նախորդ տարվա համեմատ ունեն ավելի շատ դիմորդներ։ Չնայած բուհերում ընդունելության գործընթացը շարունակվում է, բայց արդեն նախնական տվյալները կան և հնարավոր է որոշ համեմատականներ անցկացնել։ Factor.am-ի հետ զրույցում Շիրակի պետհամալսարանի ընդունող …

