Ղրղզստանի նախկին նախագահին մեղադրում են սպանության համար

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին նոր մեղադրանք է առաջադրվել՝ սպանության համար։ Նա մեղադրվում է պետական կոմիտեի «Ալֆա» հատուկ նշանակության ենթաբաժնի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ուսենբեկ Նիյազբեկովին հրազենով սպանելու համար:

Ղրղզստանի ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիևը հայտարարել է, որ դատաձգաբանական ստուգման արդյունքներով՝ գնդապետին սպանել են դիպուկահարի հրացանից, որը գրանցված է Աթամբաևի անունով: Ընդհարումը, որի ընթացքում, ըստ Ղրղզստանի իրավապահների, սպանությունը կատարվել է, տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 7-ին՝ Քոյ-Թաշ գյուղում, որտեղ գտնվում է Աթամբաևի առանձնատունը:

Ղրղզստանի անվտանգության ուժերը պաշարել էին Աթամբաևի առանձնատունը՝ պաշտոնավարման օրոք բռնություններ գործադրելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և սպանություններ ծրագրելու համար նրան ձերբակալելու նպատակով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող Աթամբաևի տան գրոհի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։ Ղրղզստանի նախկին նախագահն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքը ևս հրաձգության մասնակից է եղել։ Հատուկ նշանակության ջոկայիններին չէր հաջողվել Աթամբաևին միանգամից ձերբակալել. նախկին նախագահը միայն հաջորդ օրն էր հանձնվել։ Երկու օր տևած հրաձգության արդյունքում հատուկ նշանակության մեկ ջոկատային էր զոհվել, 136 մարդ՝ տուժել:

Նշենք, որ 2011-2017 թվականներին Ղրղզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնք վերաբերում են ղրղզական Քոյ-Թաշ գյուղում տարածքների ապօրինի ձեռքբերմանը, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելուն և կաշառակերությանը։

Նշենք, որ հունիսի 27-ին Ղրղզստանի խորհրդարանն Ատամբաևին զրկել է նախկին նախագահի անձեռնմխելիությունից, ինչը մեծացրել է նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականությունը։

Նելլի Մելքոնյան