Ազգային ժողովը հունիսի 25-ի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում և կից օրենքների նախագծում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Հարկային օրենսգրքին կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ՝ 33-ը։ Քվեարկությունից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը շնորհակալություն հայտնեց կողմ քվեարկած պատգամավորներին և շնորհավորեց տնտեսվարողներին՝ նշելով, որ նրանք այսուհետ ունենալու են ավելի լավ Հարկային …

