Քրգործերով պատճառված վնասը կազմել է մոտ 1.4 մլրդ դրամ. 2 տարում պետհաստատություններում առանց աշխատելու վարձատրման ենթակա 543 անձ է հայտնաբերվել. Դատախազություն

Լուրեր

23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեկտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
23.02.2026 | 19:00
ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:09
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները
23.02.2026 | 18:00
Պապիկյանը Իրան է մեկնել // «Turkish Airlines»-ը ՀՀ-ից թռիչքներ կիրականացնի․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 17:53
Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է
23.02.2026 | 17:45
Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի բացահայտմանն ուղղված միջոցառումները:

«ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում կատարված վերլուծությամբ փաստվել է, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման և ՏԻՄ մարմիններում, նրանց ենթակա կամ մասնակցությամբ կազմակերպություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների, այդ թվում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից հարուցվել է 254 քրեական գործ: Դրանցից 129-ը, կամ մոտ 51 տոկոսը վերաբերել են կրթական, հիմնականում հանրակրթական հաստատություններում գրանցված աշխատողներին:

Քննված քրեական այդ գործերից 51-ի վարույթը կարճվել է ոչ արդարացման հիմքով, որից 35-ը վերաբերվել են կրթական հաստատություններին։ 43 անձի վերաբերյալ 29 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 13 անձի վերաբերյալ 11 գործ առնչվել է կրթական հաստատություններին։

Ուսումնասիրությունը փաստում է, որ սխեմատիկ կոռուպցիան հիմնականում արտահայտվել է նրանում, որ որպես կանոն, հաստատությունների տեխնիկական, օժանդակող գործառույթներով օժտված հաստիքներում ամբողջ կամ կես դրույքներով նշանակվում են տարբեր, այդ թվում նաև տվյալ կազմակերպությունների ղեկավարների հետ փոխկապակցված կամ ընկերական, բարեկամական այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք: Վերջիններս փաստացի տևականորեն կամ չեն հաճախում աշխատանքի, կամ չեն կատարում իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները: Քիչ չեն դեպքերը, երբ աշխատանքի են ընդունվում անձինք, որոնց շատ կարճ ժամանակ անց, ընդ որում՝ այդ ընթացքւոմ աշխատանքի չներկայանալու պայմաններում, տրամադրվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Ապա այդ մարմինների, հաստատությունների ղեկավարների կողմից, համապատասխան գործառույթներով օժտված աշխատակիցների օժանդակությամբ, աշխատաժամանակի տեղեկագրերում պաշտոնեական կեղծիքի կատարմամբ մտցվում են նրանց կողմից այդ ընթացքում կանոնավոր աշխատանքի ներկայացած լինելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարած լինելու մասին կեղծ տվյալներ, որոնց հիման վրա նրանց անվամբ հաշվարկվում և դուրս են գրվում աշխատավարձի կամ այլ վճարումների գումարներ, որոնք հափշտակվում են վատնման կամ յուրացման եղանակով:

Մասնավորապես, հարուցված նշված 254 քրեական գործերով պարզվել են  գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած 543 անձինք: Նրանցից 222-ը կամ 41 տոկոսը, հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:

Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 1390329391 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 1035253643 ՀՀ դրամ, իսկ համայնքներինը՝ 355075748  ՀՀ դրամ։

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 415555554 ՀՀ դրամը, իսկ համայնքներին պատճառված վնասից՝ 93233387  ՀՀ դրամը։  Ընդ որում՝ ընդհանուր վնասից 356 մլն դրամը եղել է կրթական հաստատություններում գրանցված աշխատողների մասով, որից վերականգնվել է 1014մլն ՀՀ դրամը։

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազության գործառույթների շրջանակներում ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների աշխատանքները՝ հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ վերոնշյալ հաստատությունների հաստիքացուցակների և իրական աշխատակիցների համապատասխանությունը պարզելու,  խնդիրների առկայության դեպքում դրանց և վերաբերելի այլ փաստաթղթերում հնարավոր կեղծիքների առկայությունը ստուգելու, առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների դեպքում պատասխանատուների շրջանակը բացահայտելու, քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու նպատակով: Հանձնարարվել է նաև լայնորեն կիրառել այս բնույթի հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցներ:

Նախանշված ուղղություններով արդյունքների ապահովման միջոցով  ՀՀ դատախազությունը շարունակելու է արմատացած և համատարած բնույթ ստացած վերոնշյալ արատավոր պրակտիկան, կոռուպցիոն մեխանիզմները վերացնելու հարցում դրսևորվող  հետևողականությունը»,- ասված է հաղորդագրությունում: