Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Պաշտպան Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել բողոքի քննությանը։ Փաստաբանը հույս ունի, որ դատարանն արդար որոշում կկայացնի: Նա տեղեկացրեց նաև, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ՝ կալանք է դրվել Խաչատրյանի գույքի …

