Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը հայտարարություն են տարածել ԲՀՀ-Հայաստանի դեմ իրականացվող հարձակումների մասին: Նշվում է, որ հայտարարությունը բաց է ստորագրման համար: «Ավելի քան յոթ ամիս Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) հայաստանյան գրասենյակը ենթարկվում է տարբեր բնույթի հարձակումների մի խումբ անձանց …

