Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի հետ:

