Սեպտեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին ու Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մանե Մադոյանին: «Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են կառավարության հիմնական ուղենիշները: Նա կարևորել է քաղաքացիական հասարակության շարունակական աշխատանքը Հայաստանում տեղեկատվության ազատության իրավունքը պաշտպանելու և համապատասխան մշակույթ ձևավորելու, ինչպես նաև ոլորտի օրենսդրության …

