Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության: …

