Ինչ կարգով կարելի է աջ ղեկով ավտոմեքենա ներմուծել Հայաստան. ՊԵԿ-ը մանրամասներ է հաղորդում

Լուրեր

05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
Բոլորը

Աջ ղեկով տրանսպորտային միջոցները Հայաստան կարելի է ներմուծել մաքսային 2 ընթացակարգով` «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Առաջինի դեպքում ներմուծողը պետք է դիմումին կից ներկայացնի նաև ղեկի տեղափոխման ծառայությունների մատուցման պայմանագիրն ու համապատասխան ծախսերի հաշվարկը։ Ընդ որում, այդ դեպքում թույլտվությունը կարելի է ստանալ թե՛ մինչև մաքսային տարանցումը, թե՛ դրանից հետո։

Թույլտվությունը ստանալուց հետո էլ ներկրողը պետք է հայտարարագիր ներկայացնի, և միայն դրանից հետո մաքսատանը կիրականացվի բացթողումը։

Ի դեպ, այս դեպքում ղեկի փոփոխությունից հետո էլ ներկրողը պետք է ներկայացնի արդեն է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր:

Իսկ երկրորդ` «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծելու դեպքում ավտոմեքենաներն առայժմ կմաքսազերծվեն 2019 թ–ի դրույքաչափերով, եթե հայտարարատուն վստահ է, որ աջ ղեկի փոփոխությունը կարող է իրականացնել հայտարարագրի գրանցման օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

Այս ընթացակարգի դեպքում ևս ներմուծողը պետք է ներկայացնի մաքսային նախնական հայտարարագիր, դիմում, դիմումին կից`ղեկի տեղափոխման վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր և հաշվարկ։

Եթե ներկրողը չհասցնի ավտոմեքենայի ղեկը տեղափոխել ու ավարտել մաքսային ձևակերպումները 30 օրվա ընթացքում, ապա ավտոմեքենան կմաքսազերծվի 2020 թվականին գործող մաքսատուրքի նոր դրույքաչափերով։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։

2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ մտավ աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Իսկ իրավիճակից ելք գտնելու հարցում հուսալքված ներկրողները բառացիորեն շուրջ 800 ավտոմեքենա էին թողել հայ–վրացական սահմանին` արգելափակելով անցակետի աշխատանքը։ Մշակված փոխզիջման հիման վրա որոշվեց աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք էին բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի մայիսի 1–ը` առանց ղեկը փոխելու։

Դեկտեմբերի 5-ին կառավարությունը որոշեց թույլ տալ, որ աջ ղեկով ավտոմեքենաները ներմուծվեն Հայաստան` պայմանով , որ ղեկի տեղափոխումն իրականացվի ՀՀ տարածքում, մինչ ավտոմեքենայի շահագործումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը մեկնաբանեց նրանով, որ երբ ՀՀ կառավարությունն ընդհանրապես արգելել էր աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը, ՀՀ քաղաքացիները ստիպված Վրաստանի տարածքում տեղափոխում էին ղեկը, դրա համար այդ երկրի տարածքում մեծ գումարներ ծախսում ու նոր ներկրում Հայաստան` որպես ձախակողմյան ղեկով ավտոմեքենա։