Իսպանիան՝ դիվանագիտական սկանդալի կիզկետում
Քաղաքականություն
28.12.2019 | 20:01Իսպանիան հայտնվել է Մեքսիկայի կառավարության և Բոլիվիայի ժամանակավոր իշխանության միջև ծագած դիվանագիտական սկանդալի կենտրոնում. հարղորդում է euronews.com-ը:
Բոլիվիայի ոստիկանությունն արգելել է Իսպանիայի դիվանագետների մուտքը Լա Պասում գտնվող Մեքսիկայի դեսպանի կեցավայր: Բոլիվիայի արտաքին գերատեսչությունը հաղորդել է, որ իսպանացի դիվանագետներին ուղեկցել են դիմակավորված և զինված անձինք:
Բոլիվիայի ԱԳ նախարար Կարեն Լոնգարիկը հայտարարել է, որ պետությունը բողոք է ներկայացրել ԵՄ, ՄԱԿ և Ամերիկյան պետությունների կազմակերպություն: