Վարորդների հետ փոքրիկ թյուրըմբռնում է եղել, որը հարթվել է, հավաստիացնում եմ, որ առաջիկայում նման խնդիր չենք ունենա։ Քաղաքապետարանում ավտոբուսների վարորդների գործադուլի խնդրով հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։ Նրա խոսքով՝ սարքերը, որոնցից ավտոբուսի վարորդները բողոքում էին, ընդամենը երկու մեքենայի վրա են տեղադրված եղել: «Նորամուծությունների դաշտում միջազգային փորձով առաջնորդվելով՝ գնում ենք կանոնակարգելու …