Արման Թաթոյանը Գյումրիում այցելել է մանկատներից տուն վերադարձած ընտանիքների

Լուրեր

05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գյումրիում «Շիրակ կենտրոն» հկ-ի նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ այցելել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երկու ընտանիքի:

«Առաջինն այցելած ընտանիքում 9 երեխա է մեծանում, և ծնողները պատրաստ են հոգալու մանկատնից ընտանիք վերադարձած երեխաների կարիքները: Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է երեխաների հետ, լսել ծնողներին:

Երկրորդ ընտանիքը, ում այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը, մեծ աջակցություն է ցուցաբերել Վահան Թումասյանը։

«Նախատոնական այս օրերին հատկապես կարևոր է, որ երեխաները զգան ընտանիքի սերն ու հոգատարությունը  և ընտանիքում սպասեն ամանորյա հրաշքներին: Երեխաները պետք է մեծանան ընտանիքներում, իսկ պետությունը պետք է ամեն կերպ աջակցի մանկատներից ընտանիք վերադարձած երեխաների կարիքների բավարարմանը՝ նրանց նախապատրաստելով ինքնուրույն կյանք վարելուն»,- այցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջ առողջություն և ընտանեկան երջանկություն՝ տեղեկացնելով, որ իրենց հուզող հարցերի վերաբերյալ կարող են ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: