Հեղափոխական իշխանության նվաճումները. դրական փաստեր, որոնք փոխում են մարդկանց կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

2019 թվականը հեղափոխությունից հետո առաջին տարին էր, երբ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմն ստացավ ամբողջական իշխանություն՝ կառավարությունից հետո նաև խորհրդարանում։ Հեղափոխական իշխանությունը մեծ խոստումներ է տվել, բազմապատիկ ավել է հեղափոխությունից հետո լավ կյանք ակնկալող քաղաքացիների թիվը։ Հիշենք դրական այն փոփոխությունները, որոնք իշխանությունն արդեն իսկ արձանագրել է, բայց ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում։

ՀՆԱ-ի աճ

«Այս տարի Հայաստանը համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ է անցել հարևան Վրաստանից, իսկ 2020 թվականի արդյունքներով առաջ կանցնի նաև Ադրբեջանից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2019-ի առաջին 9 ամիսներին արձանագրվել է ՀՆԱ-ի 7․5%-անոց աճ, և սպասվում է, որ տարին կամփոփվի այս ցուցանիշով։ Սա նշանակում է, որ եթե ՀՆԱ-ի ծավալը 2018-ին մեկ շնչին հասնում էր 4254 ԱՄՆ դոլարի չափով, 2019-ին այն կազմել է 4573 ԱՄՆ դոլար։ Իսկ եթե խոսենք բացարձակ թվերով՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2019-ի երրորդ եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 823,7 մլրդ դրամ: 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.9%:

Տնտեսական աճի ցուցանիշ

Տնտեսական ակտիվությունը 2019-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.5%-ով: Ի դեպ, այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով։ 2015-ից ի վեր 2019-ի հունիսին արձանագրվել էր արտաքին պետական պարտքի նվազման միտում։ Վարչապետի ներկայացմամբ՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով։

Պետբյուջեի գերակատարում

2019 թվականի պետբյուջեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով, դեկտեմբերին գերակատարվել է 89 միլիարդ դրամով։ Սա նշանակում է, որ ճիշտ այդքան ավել հարկային եկամուտ է ստացվել՝ կանխատեսվածի համեմատ։

Արտաքին պահուստներ

Հայաստանի միջազգային պահուստներն այս պահին գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 468.5 մլն ԱՄՆ դոլար: 2018-ի նույն ամսվա համեմատ պահուստներն ավելացել են 19%-ով:

Հարկային մուտքերի աճ

Վերջին մեկուկես տարում կառավարությունը բիզնեսին վերադարձել է 180 միլիարդ դրամ՝ կրճատելով գերավճարների ծավալը 275 միլիարդից 95 միլիարդ դրամ։ 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՏՏ ընկերությունների վճարած հարկերը աճել են շուրջ 30%-ով:

Տպված ՀԴՄ կտրոնների աճ

«ՀԴՄ կտրոն չտպելը նույնն է, ինչ զինվորի հացը գողանալը». վարչապետի այս խոսքը անարձագանք չմնաց։  Այս տարվա տասը ամիսներին տպագրվել է 98 միլիոնով ավելի շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ի նույն ժամանակահատվածում։ Ըստ այդմ, առևտրի շրջանառությունն աճել է 274 միլիոն դրամով։ Հունվարից  ՀԴՄ կտրոն չտպելու տուգանքի չափը 150 հազարից դառնում է  600 հազար։

Նվազագույն աշխատավարձի բարձրացում

Հայաստանում առաջին անգամ նվազագույն աշխատավարձը գերազանցեց նվազագույն սպառողական զամբյուղը։ Հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրանում է 55 000 դրամից 68 հազար։ 2020-ի հունվարի 1-ից բարձրանում է 80 000 պետական և մասնավոր աշխատող մարդու աշխատավարձը։ Իսկ սոցիալական նպաստի ծրագրում ընդգրկված 1000 ընտանիքի կառավարությունը կապահովի կայուն եկամտով՝ նպատակով հանել աղքատության ճիրաններից։

Արտագաղթի նվազում

Կառավարությունը հայտարարում է, որ նվազել է Հայաստանից արտագաղթի տեմպը: 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է մինուս 9857։ Համեմատության համար նշենք՝ 2016 թվականին Հայաստանից անվերադարձ հեռացել էր 86694 քաղաքացի։

Հայաստանի երկինքն այլևս անխոցելի է․ նոր սպառազինության ձեռքբերում

Բանակը 2019-ին համալրվեց գերժամանակակից սպառազինությամբ՝ ինքնաթիռներ, կործանիչներ, հայրենական արտադրության զինտեխնիկա: Ռազմական համալրումներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ համակարգերը։ Ռուսաստանը Հայաստանին է վաճառել 4 հատ ՍՈՒ-30 կործանիչներ՝ Ռուսաստանի ներքին գներով։ Հայաստանը այդ կործանիչները արդեն ստացել է։ 2019-ին Զինված ուժերի համար ստեղծվել են նաև անօդաչու թռչող սարքեր, զրահաբաճկոններ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և այլն:

Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:

Մանկատան շրջանավարտներ

Մանկատան 300 շրջանավարտի կառավարությունը հատկացնում է  բնակարանի գնման վկայականներ՝ յուրաքանչյուրին 6․3 միլիոն դրամ արժեքով։ 18 հոգի արդեն ստացել է իր հասանելիքը։ Այդպիսով՝ պետությունը կկատարի շուրջ 16 տարի չկատարած պարտավորությունը։ Պետությունը տրամադրել է 1․9 միլիարդ դրամ։ Կառավարության որոշմամբ շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ Անտեսված չեն մնա նաև միայնակ տարեցները, որոնց կոմունալ վճարները պետությունը վերցրել է իր վրա։

3 միլիարդ դրամ՝ երկրաշարժից տուժածների բնակարանային խնդրին

1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել։ Փոխհատուցում կստանան նրանք, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է: Վարչապետի բնութագրմամբ՝ սա աննախադեպ հատկացում է։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում

Եթե մինչ այս առաջին երեխայի ծնունդի համար պետությունը տալիս էր 50 000, երկրորդի համար՝ 150 000 դրամ, 2020 թվականի հուլիսից ամեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 300 հազար դրամ, թե՛ առաջին, թե՛ երկրորդ երեխայի համար։ Բարձրացվել է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից հասնելով 25 500 դրամի։ Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է ներդրվել՝ մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ: Երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:

Աշխատավարձերի աճ

2019-ի հուլիսից կառավարությունը բարձրացրել է զինծառայողների աշխատավարձերը՝ գնդի հարամանատարի աշխատավարձը ավելացել է 23 հազար դրամով, տեղակալինը` 20 հազարով, գումարտակի հրամանատարինը` 85 հազարով, վաշտի հրամանատարինը` 96 հազարով, դասակի հրամանատարինը` 72 հազարով, ավագ ենթասպայինը`38 հազար դրամով և շարքային պայմանագրայիններինը` 30 հազար դրամով: Կառավարության որոշմամբ Զինված ուժերում ծառայող սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020 թվականի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ՝ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 % տոկոսադրույքով, երկրորդային շուկայից՝ առավելագույնը 9 % տոկոսադրույքով։ Բնակարանի արժեքի 10% կանխավճարը վճարվելու է պետական բյուջեից:

Ոստիկանների աշխատավարձը տարեսկզբին աճել է 30 տոկոսով, ԱԻՆ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը 90 հազար դրամից բարձրացել է մինչև 130 հազար։ Կառավարությունն արդեն հասցրել է 30%-ով բարձրացնել պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերից 10%-ով բարձրացավ ուսուցիչների աշխատավարձը։ 2020-ի հունվարի 1-ից կբարձրանա նաև 570 հազար թոշակառուի կենսաթոշակ՝ միջինում 10%։ Կենսաթոշակները վերջին անգամ հինգ տարի առաջ էին բարձրացել: 18 000 դրամից բարձրացվեց, ու նպաստի նվազագույն շեմ սահմանվեց 25 500 դրամը, նվազագույնը այդքան նպաստ ստանում է 84 000 մարդ։

Համահարթեցված եկամտահարկ սահմանելու շնորհիվ 2020 թվականի հունվարի 1-ից բարձրանում է շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ։ Հունվարի 1-ից հարկերից ազատվում է միկրո կամ որ նույնն է՝  մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսը։ Ըստ ՊԵԿ-ի՝ 2018 թվականի մայիսից մինչև 2019-ի սեպտեմբեր ի հայտ է եկել 65 հազար 37 նոր աշխատատեղ, այսինքն՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 14%-ով:

Բանակում սննդի մատակարարման նոր կարգ

Արցախի և Հայաստանի Զինված ուժերի առնվազն 30 զորամասում ներդրվել է սննդի մատակարարման նոր կարգ։ Էականորեն բարելավվել է զինծառայողներին տրվող ուտեստների և՛ որակը, և՛ տեսականին։ Պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ բարելավվում է նաև մարտական հենակետերում սննդի որակը։ Սննդի մատուցման փորձնական ծրագիր ներդրվել է նաև 2 ՔԿՀ-ում։ Պիլոտային ծրագրի հաջողելու դեպքում որակյալ սնունդով կապահովվեն նաև մյուս ՔԿՀ-ներում պահվող անձինք։

Ոչ միայն ասֆալտին, այլև ասֆալտ  փռելով

2019 թվականին Հայաստանում իրականացվեցին աննախադեպ ճանապարհաշինական ծրագրեր. դեկտեմբերի 1-ի տվյալներով` շուրջ 360 կմ ճանապարհ է նորոգվել ու հիմնանորոգվել։ 2020 թվականին նախատեսվում է 502 կմ ճանապարհի նորոգում։ Մինչև 2023 թվականը կառավարությունը նպատակադրված է նորոգել կամ հիմնանորոգել 2500 կիլոմետր ճանապարհ։

Ավտոմաքսատան տեղափոխումը՝  Գյումրի

Կառավարության որոշմամբ ավտոմաքսատունը Երևանից այս տարի տեղափոխվեց Գյումրի։ Այս որոշմամբ կառավարությունը փորձ է անում տնտեսական որոշակի ակտիվություն բերել հանրապետության երկրորդ քաղաքում՝ ի նպաստումն տարածքների համաչափ զարգացման։

Անվճար վիրահատություններ

2019 թվականից պետությունն իր վրա վերցրեց օնկոլոգիական հիվանդությունների ողջ ծախսը։ Մինչ այս որոշումը քաղցկեղի բուժման ծախսի 80%-ը քաղաքացու վրա էր, 20%-ը՝ պետության։ Մյուս հիվանդությունը, որի բուժման ծախսը պետությունն իր վրա է վերցրել, գլխուղեղի անոթների իշեմիկ կաթվածն է։ 2019-ի առաջին կիսամյակում բուժօգնություն է ստացել 212 քաղաքացի։ Նվազեցին սրտի ստենտավորման գները, 1 դեղապատ ստենտի համար քաղաքացին պետք է վճարի 800 հազար դրամ։ 2018-ի մայիսին ծառայությունն արժեցել է 1 միլիոն 100 հազար դրամ։

Կրթական ոլորտ

2019 թվականին վերանորոգման աշխատանքներ է սկսվել 162 դպրոցում։ Կառավարությունը 523 միլիոն դրամ էլ հատկացրել է հանրակրթական դպրոցներին ու մարզադպրոցներին՝ մարզագույք ձեռք բերելու նպատակով։ Այն դեպքում, երբ նախորդ 6 տարիներին այդ նպատակով տրամադրվել է 420 միլիոն դրամ։ Ինչպես նաև Կառավարությունն ավելի քան 834 մլն դրամ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»՝ 284 դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման նպատակով: Իսկ սեպտեմբերի դրությամբ շահագործման է հանձնվել 36 նախակրթարան ու մանկապարտեզ, որտեղ կհաճախի 1250 երեխա։

Երևան քաղաք

Երևանի բյուջեի սեփական մուտքերը և, հետևաբար նաև՝ ծախսերը 2018 թվականի համեմատ 2019-ին ավելացել են 10 մլրդ դրամով կամ 50%-ով:

Արցախ զանգերի սակագների նվազում

2020 թվականից դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետ՝ նվազումը կհասնի մինչև 30%, Արցախից զանգերի գները կնվազեն 40%-ով, ինտերնետի գները՝ 50%-ով։ Գործընթացի վերջնական նպատակը միասնական գնային համակարգ ունենալն է Արցախում և Հայաստանում:

Զբոսաշրջության աճ

Թավշյա հեղափոխությունը վերափոխել է նաև Հայաստանի կերպարը արտաքին աշխարհում։ Կառավարությունում ասում են՝ մեծացել է Հայաստանով հետաքրքրվողների թիվը։ Զբոսաշրջիկների թիվը մեծացնելու համար ջանք չի խնայել անձամբ վարչապետ Փաշինյանը՝ ամռանը Հայաստան այցելած զբոսաշրջիկներին նա ուղեկցեց և ներկայացրեց մշակույթն ու պատմությունը։ Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 միլիոն 459 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14․4%-ով։ Կտրուկ աճել է ներքին զբոսաշրջիկների թիվը՝ առաջին 9 ամիսներին 1 միլիոն 405 հազար հայաստանցի է ճամփորդել Հայաստանով՝ 45․7 տոկոսով ավելի 2018 թվականից։

Էժան թռիչքներ Եվրոպա

Իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, իսկ Գյումրիի օդանավակայանից՝ Մեմինգեն: Տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո: 2020 թվականի ապրիլից «Wizz Air» բյուջետային ընկերությունը չվերթներ կիրականացի երկու ուղղություններով՝ Վիեննա և Վիլնյուս։ Տոմսերի գները կսկսվեն 25 եվրոյից։

Սրանք, թերևս ամենից տեսանելի ձեռքբերումներն են, որ կառավարությունն արձանագրել է 2019 թվականին։ Է՛լ ավելի նշանակալի դրական փոփոխություններ հեղափոխական իշխանությունը խոստանում է 2020 թվականին։ Անելիքներից որոշները արդեն հայտնի են։ 2020 թվականին 18 միլիարդ դրամով ավելի գումար կհատկացվի զինծառայողներին։ Ճանապարհաշինությանն ուղղվող ծախսերը կավելանան 91%-ով՝ կազմելով 110.2 մլրդ դրամ: «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար պետական բյուջեով  կհատկացվի  25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավելի գումար, քան 2019-ին: Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին կհատկացվի 9.4 մլրդ դրամ՝ 3 անգամ ավելի, քան 2019-ին: Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2020-ին կավելանան 11%-ով՝ կազմելով 492 մլրդ դրամ: 2020 թվականի բյուջեով կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ: Առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ: 2020 թվականին պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով: Ռազմարդյունաբերական համալիրին կապիտալ ծախսերի համար հատկացվել է 2.5 մլրդ դրամ, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների համար` 3.8 մլրդ դրամ։

Ռոբերտ Անանյան