«Մեր Մանսուրյանը» համերգային ծրագիրը հնչել է Երևանի և Վանաձորի տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների համար

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Մեր Մանսուրյանը» համերգային ծրագիրը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ տոնական համերգային երեկոյին հրավիրվել էին «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի, «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի և Նորքի տուն-ինտերնատի խնամքի ներքո գտնվող տատիկներն ու պապիկները։ Երեկոյի ընթացքում հնչեցին «Մենք ենք, մեր սարերը»‚ «Աշնան արև»‚ «Ճերմակ անուրջներ»‚ «Մեր մանկության տանգոն»‚ «Հին օրերի երգը»‚ «Գիքոր»‚ «Կտոր մը երկինք» և այլ ֆիլմերի մեղեդիները՝ սիմֆոնիկ նվագախմբի նոր գործիքավորմամբ։

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է‚ որ ֆիլմերի համար գրված իր երաժշտությունը լսելիս անցած տարիներն է հիշում‚ երբ ապրում էր այդ երաժշտությամբ‚ կինոյի‚ թատրոնի‚ արվեստի բնագավառի իր ընկերների հետ էր‚ որոնց հետ երկար տարիներ աշխատել է։ «Ես հուզվում եմ՝ այս ամենը տեսնելով ու լսելով։ Հուսով եմ՝ նաև ունկնդիրը նույն հուզմունքը կապրի՝ լսելով այս համերգային ծրագիրը։ Շատ ոգևորված եմ‚ որ այսօրվա համերգին ներկա են տարեց մարդիկ‚ և կարծում եմ՝ մենք՝ այս տարիքի մարդիկս‚ միմյանց ավելի լավ կհասկանանք։ Մաղթում եմ նրանց քաջառողջություն»‚- ասաց Տիգրան Մանսուրյանը։