«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքներն աճուրդներով ապօրինի օտարելու գործով կայացվել է մեղադրական դատավճիռ. Դատախազություն

Լուրեր

28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
28.11.2026 | 15:00
«Բարգավաճ Հայաստան»-ը դիմումներ է ներկայացրել ՍԴ և ՄԻԵԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով
28.11.2026 | 14:38
Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 14:25
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալակիր են դարձել Տոկիոյի Գրան Պրիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 14:15
Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան հայանքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ:

«Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում իրականացված քննչական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ գործողությունների արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին և քարտուղարին՝ 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ նշված համայնքի ղեկավարը համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրություն ունեցող՝ ՀՀ իշխանությունների անունից հանդես եկած անձի ցանկությունն ամեն գնով կատարելու նպատակով, հանդիսանալով համայնքի սեփականության հողատարածքների օտարման աճուրդի կազմակերպիչ, առանց հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ փաստացի աճուրդ կազմակերպելու, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով կազմել և 2014թ. օգոստոսի 5-ին աճուրդի մասնակիցներ՝ ընկերության ներկայացուցչին և աճուրդը կայացված համարելու համար աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձի ստորագրմանն է ներկայացրել 2014թ. հուլիսի 24-ով և 22-ով թվագրված աճուրդին մասնակցելու վերաբերյալ կեղծ հայտեր, հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ: Արդյունքում, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց փաստացի աճուրդ կազմակերպելու, դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր կազմելու և հանձնելու միջոցով ՓԲ ընկերությանն օտարել է շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրեսնգրքի 38-314-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև աճուրդի մասնակից ընկերության ներկայացուցչին և աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձին:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոգրյալ հողատարածքներն օտարվել են ապօրինի, ինչի պայմաններում համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սահմանված կարգով հիշյալ աճուրդների արդյունքները առոչինչ ճանաչելու գործընթաց մեկնարկելու համար:

2019թ. օգոստոսի 9-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հաստատվել է վարույթն իրականացնող քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատաքննության արդյունքներով 2019թ. դեկտեմբերի 26-ին դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել մեղսագրված բոլոր հոդվածներով»,- ասված է հաղորդագրությունում: