Խտրականության դեմ պայքարի արդյունավետությունը պետք է մեծացնել

Լուրեր

05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
Բոլորը

Ստորև՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը` «Խտրականության դեմ պայքարի արդյունավետությունը պետք է մեծացնել» թեմայով:

«Հայաստանում խտրականության տարատեսակ դրսևորումները և դրա դեմ պայքարը մշտապես մնում են իրավապահ հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։

Հայաստանում խտրականության պատկերի մասին վերջին ուսումնասիրություններից մեկն իրականացվել է 2016 թվականին «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի» կողմից։ Այդ ուսումնասիրության առանձին՝ ազգային փոքրամասնությունների, փախստականների և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կետերին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում։

Հայաստանում խտրականության վերաբերյալ մեկ այլ ուշագրավ հետազոտություն՝ «Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում», իրականացրել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Նիդերլանդների աջակցությամբ 2015 թվականին։

Այդ ուսումնասիրության մեջ բազմաթիվ փորձագետների հետ զրույցների արդյունքում փորձ է արվել գտնել խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ լուծումներ։

Ուշագրավ է, որ ուսումնասիրությանը մասնակցած բոլոր փորձագետները խտրականության դեմ պայքարում առաջնային են համարել կրթության ոլորտը, կրթության և դաստիարակության ճանապարհով հանդուրժողական մոտեցումների սերմանումը և ամրապնդումը երեխաների շրջանում՝ որպես հասարակության մեջ խտրականության արգելման արմատական, երկարաժամկետ, արդյունավետ ուղի:

Բացի սա, բոլոր փորձագետները, որպես գործիք, առանձնակի կարևորել են հանրության իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացումը, գիտելիքների շարունակական տարածումը: Այս առումով, էական նշանակություն է տրվել քաղաքացիական հասարակության կառույցներին, որոնք, ըստ փորձագետների ակնկալիքների, լուրջ դերակատարություն ունեն հասարակական լայն շրջաններում աստիճանական փոփոխությունների ներմուծման գործում, գիտելիքների տարածման, հանրային իրազեկման, տեղեկատվական արշավների, նոր մոտեցումների տարածման խնդիրներում: Առանձնակի կարևորության գործիք են համարվել նաև զանգվածային լրատվության միջոցները, որոնք սոցիալական գովազդների, երկխոսության, հանդուրժողականության զարգացման և իրազեկման իմաստով պիտի կարևոր գործառույթներ ստանձնեն խտրական մոտեցումները բացառելու համար:

Ինչ վերաբերում է խտրականությունն արգելելու և կանխելու իրավական կողմին, ապա փորձագետների մեծ մասն այդ նպատակով առանձին մարմին ստեղծելու անհրաժեշտություն չի տեսել։ Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում արդեն իսկ բավարար կառույցներ կան, որոնց գործունեությունն ուղղված է խտրականության բացառմանը, խտրականության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը: Այստեղ, սակայն, հիմնական խնդիրն այն է, որ խտրականության դեմ պայքարում այդ կառույցների լիազորությունները պետք է ավելի կիրառելի դառնան։ Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրության, խտրականության դեմ պայքարի հարցում օրենսդրության և պրակտիկայի միջև առկա է անջրպետ, և նույնիսկ գործող օրենսդրության շրջանակներում խտրականության հիմնախնդիրը առաջ է գալիս ոչ թե օրենսդրական խնդիրներից կամ դրանց անբավարար լինելուց, այլ իրավակիրառ պրակտիկայից:

Հայաստանում խտրականության վերաբերյալ վերոնշյալ ուսումնասիրությունները, ինչպես նշեցինք, իրականացվել են 2015 և 2016 թվականներին։

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը կանգնած է նոր բարեփոխումների հնարավորությունների առջև, և քաղաքացիական հասարակության հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է որակական նոր և ավելի արդյունավետ հիմքերի վրա դնել խտրականության դեմ պայքարը»։