Թրամփն ու Մակրոնը՝ Կիևին արված Պուտինի առաջարկի մասին․ «Ելք է փնտրում և ցանկանում է ժամանակ շահել»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կիևի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկը։

Հիշեցնենք՝ Պուտինն առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացնել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

«Սա կարող է հիանալի օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար: Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջանալի «սպանդը» ավարտվի», – գրել է Թրամփը Truth Social-ում:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել հակամարտության երկու կողմերի հետ՝ ապահովելու համար, որ բանակցությունները տեղի ունենան»։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկը որակել է «առաջին, բայց անբավարար քայլ», փոխանցում է France 24-ն։

Մակրոնը նաև նշել է, որ Պուտինը «ելք է փնտրում և ցանկանում է ժամանակ շահել» և ընդգծել, որ «անվերապահ զինադադարին չպետք է նախորդեն բանակցությունները»։

Մայիսի 10-ին լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նաև մեղադրել է Կիևին էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների 30-օրյա մորատորիումը խախտելու համար, որը ուժի մեջ էր 2025 թվականի մարտ և ապրիլ ամիսներին։ Ավելի վաղ ուկրաինական կողմը նույնպես մեղադրել էր Ռուսաստանի զինված ուժերին ապրիլի վերջին 30 ժամ գործող Զատկի զինադադարը խախտելու համար։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին առաջարկել է 30-օրյա մորատորիում մտցնել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների վրա։