Ալբանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ալբանիայում այսօր՝ մայիսի 11-ին, անցկացվում են միապալատ խորհրդարանի ընտրություններ, որոնք համարվում են բալկանյան երկրի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին կարևոր փորձություն։ Ընտրատեղամասերը բաց են ժամը 7:00-ից մինչև 19:00-ը (Երևանի ժամանակով ժամը 09:00-ից մինչև 21:00-ը), փոխանցում է Reuters-ը։

Հիմնական պայքարը սոցիալիստների և պահպանողականների միջև է։ Կառավարության ներկայիս ղեկավար, Ալբանիայի սոցիալիստական ​​կուսակցության (ԱՍԿ) առաջնորդ Էդի Ռաման հույս ունի վերընտրվել։ 60-ամյա քաղաքական գործիչը, որը կառավարում է երկիրը 2013 թվականից, հայտարարել է, որ մտադիր է շարունակել ջանքերը՝ 2030 թվականին երկիրը Եվրամիությանը միացնելու համար։

Նրա գլխավոր մրցակիցը Ալբանիայի նախկին նախագահ և նախկին վարչապետ, Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Սալի Բերիշան է։ 80-ամյա պահպանողականը գլխավորում է ընդդիմադիր դաշինքը, որը ընտրություններին մասնակցում է «Մեծ Ալբանիա» կարգախոսով, ինչը զուգահեռներ է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ, նշում է AFP-ն։ Բերիշան ձգտում է վերադառնալ իշխանության 12 տարի ընդդիմադիր գործունեությունից հետո։

Նշենք, որ վերջինիս անունը կապվում է նաև որոշ կոռուպցիոն գործերի հետ, որոնք քննվում են երկրում։ 2021 թվականին Միացյալ Նահանգները նրա դեմ պատժամիջոցներ է կիրառել կաշառակերության և ապօրինի հարստացման կասկածանքով։