Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանրության և Հայաստանի քաղաքացիների վստահությունը չի վայելում, քանի որ նախկին իշխանությունների օրոք կատարել է «սատանայի փաստաբանի» դերը: ԱԺ նիստում իշխող «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած՝ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ Թովմասյանը ժամանակին օրենք է մշակել, որը Սերժ Սարգսյանին թույլ …

