Ծառուկյանը սկսել է առավել հաճախ ԱԺ գալ, որովհետև երկրում իրավիճակ է փոխվել․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
Բոլորը

Factor.am-ը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցույթան պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ

 

-Տարին սկսվեց տնտեսագիտական մեծ բանավեճով, մասնավորապես, վարչապետը հայտարարեց, 2019 թվականի 1 շնչին բաժին ՀՆԱ-ի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։ Ձեր գործընկեր Հրանտ Բագրատյանը պատասխանեց, որ ամենևին այդպես չէ՝ առաջ չենք ո՛չ Վրաստանից, ո՛չ Ադրբեջանից, և 2020-ին էլ չենք անցնի։ Ըստ Ձեզ, ի՞նչ ունենք իրականում։

-Պետք է սպասենք պաշտոնական վիճակագրության, հետո նոր վերջնական որոշումներ ընդունենք։ Միանշանակ չէ, և մի քանի չափիչ գործիքներով ապացուցվում է, որ այդ աճը պետք է ազդեցություն ունենա, որպեսզի մենք ասենք՝ առաջ ենք, թե՝ չէ, որովհետև վիճակագրական աճը որևէ բանի չի բերում։ Գործազրկության մակարդակով մենք վերջին տեղում ենք՝ 5%՝ Ադրբեջանում է, 12%՝ Վրաստանում, 15․7% Հայաստանում։ Եթե նայենք՝ պալիտետային գնողունակության մակարդակով՝ միավոր դոլարով ինչքան ապրանք-ծառայություն կարող ենք ձեռք բերել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ուրեմն՝ նորից քիչը մերն է։

-Այսօր խոսում ենք տարածաշրջանային առաջատար դառնալուց, սակայն հայտնի են 2050 թվականի իշխանության սահմանած նշանակետերը՝ 5 միլիոն բնակչություն, 1.5 միլիոն նոր աշխատատեղ, աղքատության վերացում և ՀՆԱ, որը 15 անգամ գերազանցում է այսօրվա ցուցանիշը։ Կարճ ասած՝ բարեկեցիկ Հայաստան։ Հիմք ունի՞ քաղաքացին նման սպասման։

-Հիմք ունի, թե չունի, կյանքը ցույց կտա՝ նայած, թե ինչ քաղաքականություն է վարվելու, բայց ես բազմիցս ասել եմ, որ 2018 և 2019 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով ունենք պրոբլեմային շատ ցածր թվեր, այնքան ցածր, որ եթե նույն Ադրբեջանի ու Վրաստանի հետ համեմատում ենք, 2018 թվականին եղել է ներհոսքի տարբերությունը 1․4 միլիարդ դոլար Ադրբեջանում, Վրաստանում՝ 1․2 միլիարդ դոլար և Հայաստանում՝ 254 միլիոն դոլար։ Նույն բանը շարունակվում էր 2019 թվականին։ Պետք է մենք ունենանք ներդրումային ծավալ՝ դրա հիման վրա ստեղծված նոր աշխատատեղեր և հետո արդեն երրորդը՝ մարդկանց կենսամակարդակի վրա ազդեցություն։ Որպեսզի երկիր ներդրումներ գան, պետք է երկրում լինեն խաղի հստակ կանոններ, ինչն ընթացքում է, երկրորդ՝ պետք են ներդրումային ծրագրերին ու ներդրողներին փայփայող, փաղաքշող, գերհոգատար, կանչող վերաբերմունք, ինչը չկա։ Եթե կա, ո՞րն է խնդիրը՝ մենք առաջարկել են, որ ներդրումների համար լինի մեկ պատուհան, եթե դուք ներդրող եք տարբեր հարցերի՝ շինթույլտվության, հողի նշանակության փոփոխության, լիցենզիայի․․․ այսինքն՝ դուք պետք է տհաճ տուրիզմով զբաղվեք, և շատերը կարող է մեկ ժամով գան, տեսնեն իրենց հարցերը չեն լուծվում, թողնեն գնան։ Դա նորություն չէ, բայց մեզ մոտ ձևավորված չէ։

-Երկրում հայտարարված է տնտեսական հեղափոխություն, և մի քանի տնտեսական ցուցանիշ՝ արդյոք իսկապես հեղափոխության հետ գործ ունենք՝ 7․5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, 2018-ին աղքատության նվազում 2.2 տոկոսով, ՀՆԱ-ի աճ՝ 7․5 տոկոսով, դեկտեմբերի տվյալներով բյուջեի գերակատարում 89 միլիարդ դրամով, Հայաստանի միջազգային պահուստներն այս պահին գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա, կառավարությունը բիզնեսին է վերադարձրել 180 միլիոն դոլար, վերջին տասը ամսում 98 միլիոնով ավելի շատ ՀԴՄ կտրոն է տպվել, նվազագույն աշխատավարձի բարձրացում 13 հազարդ դրամով, աշխատավարձերի բարձրացում պետական հատվածում, արտագաղթի տեմպի նվազում։ Սրանք հեղափոխական թվեր չե՞ն։

-Ի՞նչ էիք ուզում, ընդհանրապես չաշխատի՞ կառավարությունը։ Տնտեսական հեղափոխությունը․․․ լավ կլինի, փողոցում, մարզերում, գյուղերում հարցնեք՝ դուք տնտեսական հեղափոխություն նկատո՞ւմ եք, թե՝ չէ։ Որպեսզի լինի տնտեսական հեղափոխություն, պետք է իրերի լուրջ փոփոխություն։ Տնտեսական հեղափոխություն այն կլինի, եթե մարդկանց կենսամակարդակի վրա կոնկրետ նկատելի ազդեցություն լինի: Գյուղատնտեսության ոլորտում էլ մինուս ու մինուս է, չեն կարողանում կոլափսից դուրս գալ՝ անունը դրած, թե թվերն են ճշգրտում։ Այո՝ ատկատներ, կոռուպցիոն ռիսկեր բավականին նվազել են, բայց երկու բան ասեմ՝ ինչո՞ւ է մեկ աղբյուրից գնումների մակարդակը 2019 թվականին եղել է 20 միլիարդ։ Կամ ո՞նց է եղել, որ կապիտալ ծախսերը թերակատարվել են 60-70%-ով։ Եթե նոր խաղացողներ չկան, ուրեմն միջավայրը լավը չէ։

-Իշխանությունից ակնարկում են՝ ԲՀԿ-ականները քննադատում են մեզ, երբ ասենք՝ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումներ են կամ էլ շեյխերին ու շեյխուհիները բավարարված չեն։ Այսինքն՝ պարոն Մելքումյան, օբյեկտիվ չե՞ք։

-Ծառուկյանի օբյեկտները մշտապես ստուգել են, և դա որևէ կերպ մեր վարքագծի վրա չի ազդում, այսինքն՝ ստուգում են, թող ստուգեն, որ ստուգում են՝ ի՞նչ ա ստացվում, թող որոշակի ստուգումներ էլ լինեն։ Ես չեմ կարծում՝ մեր քաղաքական գործունեությունը կապ ունի դրա հետ։

-ԲՀԿ-ին պարբերաբար թիրախավորում են նաև արտախորհրդարանական ընդդիմությունից, ՀՀԿ-ականներն ասում են՝ դուք ընդդիմադիր չեք, իրենց օրոք էլ ձեր ընդդիմադիր լինելը կասկածի տակ դրվեց, երբ դուրս եկաք կոալիցիայից։ Գուցե ձեր քայլերը կոշտ չե՞ն։

-Այսինքն՝ մրցո՞ւյթ է գնում։ Այսինքն՝ ի՞նչ պիտի անեինք, որ կոշտ լիներ, որակումները իրենց տեղում են։ Մենք պետք է գնանք նոր մշակույթի ձևավորման ճանապարհով, այն, ինչ ֆեյսբուքներում հայհոյախառն… դա խայտառակություն է։ Բայց մենք չենք գնալու այդ ճանապարհով։ Դու պետք է ասես՝ խնդիրների լուծման ինչ ճանապարհ ես տեսնում։ Չի եղել դեպք, երբ մենք քննադատելով ճանապարհ չառաջարկենք։

-Եվ ասում են՝ որ պահին իշխանությունը ճնշում գործադրի Ծառուկյանի վրա, ստուգումներ սկսի բիզնեսներում, իսկույն ԲՀԿ ընդդիմադիր պատգամավորներ կլռեն, այնպես կլռեն, ինչպես 4 տարի առաջ, երբ ՀՀԿ-ն Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից և որևէ մեկդ դուրս չեկաք նրան չպաշտպանեցիք։

-Ես մերժում եմ։ Գագիկ Ծառուկյանը չէր հեռացել, ժամանակավոր դադար էր տվել՝ արյունահեղությունից խուսափելու համար, երբ որ 670 հոգի իր մերձավոր շրջապատից մի քանի ժամվա ընթացքում ձերբակալեցին, ինքը գնաց արյունահեղությունից խուսափելու ճանապարհով, ռիսկերը այնպիսին էին, որ բերելու էր արյունահեղության։ Այն ինչ Ծառուկյանն ու ընտանիքն է մաշկի վրա զգացել․․․ բայց պետական մտածողության քայեր անելը պետք չի շահարկել։ Քաղաքական ուժերից միայն ԲՀԿ-ն տեղը պահպանեց, հենց այնպե՞ս է դա։

-Եթե Ծառուկյանի ֆինանսական հարստությունը չլիներ, ԲՀԿ-ն կլինե՞ր քաղաքական դաշտում։

-Իհարկե, Գագիկ Ծառուկյանի խարիզմատիկ կերպարը վճռական նշանակություն ունի, բայց մենք թիմային աշխատանք ենք կատարում, բայց իհարկե՝ Գագիկ Ծառուկյանի խարիզմատիկ կերպարը ունի վճռական նշանակություն։ Գագիկ Ծառուկյանն այն ֆենոմենալ անձն է, որը Հայաստանի քաղաքական կյանքի վերջին առնվազն 15 տարում ամենամեծ ներդրումն է ունեցել։

-Հիշում եք ամիսներ առաջ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր ՀՔԾ և պահանջում էր զրկել ձեր ղեկավարին մանդատից ներկայացնելով փաստեր, որ Ծառուկյանը բիզնեսմեն է, և օրենքն արգելում է բիզնեսմենին միաժամանակ զբաղվել քաղաքականությամբ։ ՀՔԾ-ն մերժեց, այդուհանդերձ որոշ հարցեր դեռ բաց է մնում՝ ինչու է մի ամբողջ խմբակցություն լծվում Ծառուկյանի բիզնես շահի պաշտպանության, ինչպես է Ծառուկյանը գնում իր գործարաններ, ցուցումներ տալիս, մի խոսքով՝ բիզնեսով զբաղվում։ 

-Գագիկ Ծառուկյանը գնացել էր կոլեկտիվի հետ հանդիպման և իրենք ասել էին՝ որպես պատգամավոր և բաժնետեր այդ հարցը խորհրդանում բարձրացրու, ինքը որպես պատգամավոր եկել ու իր կարծիքն էր հայտնել։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։ Ի՞նչ եղավ էդ որոշումից հետո, երբ հիմա շրջանառվում է նորից փոփոխելու ցեմենտի ու կլինկերի վրա հարկ դնելու մասով։ Հիմա բերել է կառավարությունը նորից փոխում է։

-Գագիկ Ծառուկյանը սկսել է առավել հաճախ գալ ԱԺ, ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի։ Ի՞նչ է փոխվել։

-Պետք է անկեղծ ասեմ՝ երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկ երբ երկրում իրավիճակ է փոխվում, բոլորս ենք փոխվում։ Դուք կամ ես նույն մարդի՞կ ենք, ինչ հեղափոխությունից առաջ։ Քանի որ մեր միջից տարբեր գործիչներ աճել են, Ծառուկյանն ավելի հանգիստ սրտով է երևույթներին նայում։

-Կուսակցությունների մասին նոր օրենքն է մշակվում խորհրդարանում, որով մտադիր են մեծացնել ֆինանսավորման թափանցիկությունը, նվազեցնել բիզնեսի ազդեցությունը կուսակցությունների վրա։ Հնարավո՞ր է օրենքի ընդունումից հետո ԲՀԿ-ն զրկվի ֆինանսավորումից և վատ փաստի առաջ կանգնի։

-ԲՀԿ-ն ստեղծել է Գագիկ Ծառուկյանը, սա Տառաս Բուլբան չի։ ԲՀԿ-ն բրենդ է, և ԲՀԿ-ի տակ մենք հասկանում ենք հենց Գագիկ Ծառուկյանին առաջին հերթին։ Իր կարևոր, հայրենաշինական գործերից մեկը համարում եմ այն, որ մեր երիտասրադական թիմ ունենք։ ԲՀԿ-ն պետք է միշտ մնա։

Ռոբերտ Անանյան