Մաքսային արտոնություններ՝ հայրենիք վերադարձողներին․ ովքե՞ր և ինչպե՞ս կկարողանան օգտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վահրամ Տեր-Օհանյանը Հալեպից 5 տարի առաջ է հայրենիք վերադարձել՝ կնոջ ու որդու հետ։ Մասնագիտությամբ խոհարար է։ Հալեպում էլ նույն գործին էր․ «հալեպյան» սենդվիչներ էր պատրաստում․ «Դժվարություններ շատ պատահեցան։ Այստեղ շատ փորձեցինք աշխատել, տարիքիս համար գործ չկար, թույլ չէին տալիս։ Ի վերջո, այս փոքր բիզնեսը դրեցինք և մոտավորապես հինգ տարի է՝ այս գործի մեջ եմ»։

Ասում է՝ հայրենիք վերադարձողներին պետք է աշխատանքի հարցում օգնեն։ Մնացած դժվարությունները հաղթահարելի են։

Նոր Հայաստանի իշխանությունները երկրի զարգացման համար կարևորում են հայրենադարձության դերը։

Անցած տարիներին տարբեր պատճառներով Հայաստանը լքած քաղաքացիներին աջակցելու նպատակով իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը  նախաձեռնել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծը, որն արդեն շրջանառության մեջ է։

Այսպիսով, առաջարկվող փոփոխություններով, Հայաստան վերադարձող ավելի շատ անձինք կկարողանան իրենց անձնական իրերը հայրենիք բերել զրոյական մաքսային ու հարկային տուրքերով, քանի որ գործող օրենքով նման արտոնությունից կարող էին օգտվել միայն վերջին 5 տարում արտերկրում ապրող և միայն Հայաստանի քաղաքացիություն կամ գրանցում չունեցող անձինք։ Համաձայն նախագծի՝  5 տարին կրճատվում է 3-ի։

Իմքայլական պատգամավորն ասում է․ հայրենադարձվող քաղաքացիների համար մուտքը հայրենիք չպետք է լինի բացասական երանգներով․ «Ներկայիս օրենսդրական կարգավորումն ասում է , որ եթե անձը վերադառնում է Հայաստան և 5 տարի չի բնակվել Հայաստանում, կարող է օգտվել արտոնություններից և իր հետ ներկրել անձնական իրերը, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոց։  Սա վերաբերում է  այն անձանց, որոնք կամ չեն եղել քաղաքացի, կամ չունեն բնակչության պետական ռեգիստրում գրանցվում և մշտական բնակության հասցե չունեն»։

Պատգամավորը նկատում է․ շատերը Հայաստանից մեկնել են, սակայն այստեղի քաղաքացիությունից չեն հրաժարվել․ «Մենք այդ քաղաքացիներին ասում ենք․ եթե դուք վերադառնաք Հայաստանի Հանրապետություն և համապատասխան ծառայություն իրականացնող մարմինը՝ Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն կտա այդ տվյալները, որ այո՛, դուք իսկապես վերջին երեք տարում իսկապես չեք բնակվել Հայաստանի Հանրապետությունում, կտա ձեզ տեղեկանաք, որը դուք կներկայացնեք մաքսային մարմիններին և 1․5 տարվա ընթացքում կկարողանաք ձեր ամբողջ ունեցվածքն արտասահմանից հայրենիք վերադարձնել և այստեղ հաստատվել»։

Ստացվում է՝ օրենքի նախագիծն առաջարկում է «հայրենադարձ» համարել ոչ միայն այն անձանց, որոնք Հայաստանում չեն ապրել և այստեղ գրանցված չեն, այլ նաև նրանց, որոնք, թեպետ Հայաստանի գրանցում ու քաղաքացիություն ունեն, սակայն վերջին 3 տարում հայրենիքից դուրս են ապրել։

Պատգամավորի տեղեկացմամբ՝ հստակ սահմանաչափ է գործելու նաև այն քաղաքացիների համար, որոնք հայրենիքից հեռու են եղել միայն վերջին մեկ տարում։

Այդ դեպքում քաղաքացին կկարողանա իր հետ Հայաստան բերել մինչև 5000 եվրո արժողությամբ իրեր, սակայն ոչ տրանսպորտային միջոց։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ այս նախագիծը, թեպետ  դրական տեղաշարժեր է բերում, մեծ հաշվով, հեղափոխական չէ։

Առաջարկվող օրենքի նախագծի մեջ, ըստ Զարեհ Սինանյանի, կան դրույթներ, որոնք, ամեն դեպքում, կրկին բավարար չեն հայրենադարձությունը խթանելու համար։ Օրինակ՝ այն դրույթը, ըստ որի հայրենիք վերադառնալիս, անձն իր հետ կարող է բերել  նախկինում օգտագործված  և գործածության նշաններ ունեցող ապրանքները։

Սփյուռքի գործերով հանձնակատարը համամիտ չէ նաև այն դրույթի հետ, ըստ որի՝ անձն իր հետ կարող է Հայաստան բերել միայն մեկ տրանսպորտային միջոց։ Ասում է՝ հնարավոր է տվյալ քաղաքացին մի քանի տրանսպորտային միջոց ունի։

Հալեպից վերադարձած Վահրամ Տեր-Օհանյանն արդեն հասցրել է ինքնուրույն հաղթահարել դժվարությունները: Հիմա ուրախ է, որ նոր իշխանությունների կողմից քայլեր են արվում՝ հայրենիք նոր վերադարձողների համար գործընթացն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ։

Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ ՝ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական  հանձնաժողովի նախաձեռնությամբ՝  մոտ երկու ամիս առաջ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը մշակում է հայրենադարձության մասին մեծ օրենքը։ Այդ օրենքով կնախատեսվեն բոլոր կարգավորումները, որոնք կվերաբերվեն բացառապես հայրենիք վերդարձողներին։

Մինչ այդ, Factor tv-ն փորձել է պարզել՝ նոր նախագծի մասին ի՞նչ կարծիք ունեն արտերկրում ապրած և հայրենիք վերադարձած քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան