Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է Երևան բերված ևս 5 աղբատարի մասին: «Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։ Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են՝ բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 այս տեսակի մեքենա կժամանի շուտով։ …

