«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված Անդրանիկ Քոչարյանի արտահայտությանը: «Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը։ Այն, ինչ վերաբերվում է անձնական տարածքին, անձնական տիրույթին, չպետք է տեղ ունենա մեր քաղաքական խոսքում։ Ես շատ ուրախ կլինեի, եթե այն արձագանքը, որ …

