Բռնցքամարտի հավաքականը՝ օլիմպիական ստուգատեսին ընդառաջ

Լուրեր

13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
Բոլորը

Ծաղկաձորյան հավաքում հագեցած է անցնում ՀՀ  բռնցքամարտի հավաքականի առօրյան:  Մասնագիտականից բացի, տղաները բացօթյա մարզումներ են անցկացնում: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական

Հունվարի 7-ին է թիմը մեկնել Ծաղկաձորի մարզահամալիր: Պարապմունքներին մասնակցում են 23 մարզիկներ: Նրանք այնուհետև մարզումները կշարունակեն Երևանում:

Փետրվարի 2-ին հավաքականը կմեկնի Իվանո-Ֆրանկովսկ քաղաք և Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի ու Բելառուսի ընտրանիների հետ 12-օրյա համատեղ մարզումներ կանցկացնի:

«Վերջին օրերին ընկերական–թիմային մրցամարտեր են նախատեսված նշած երկրների պատվիրակների հետ, – զրույցի ժամանակ ասել է հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Բռնցքամարտիկների հետ, համապատասխան հանձնարարականով, անհատական պարապմունքներ են անցկացնում անձնական մարզիչները: Թիմի անդամների ֆունկցիոնալ վիճակից գոհ է մարզական փորձառու բժիշկ, անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Համլետ Բեգոյանը: Առայժմ դժգոհելու առիթներ չկան և ամեն բան ընթանում է մարզչական խորհրդի կազմած ծրագրով:

Մարտի 13 –ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Համանուն երկրորդ ստուգատեսը տեղի կունենա Ֆրանսիայում ` մայիսին: Յուրաքանչյուր քաշային կարգի համար կգործեն որոշակի չափանիշներ: Չափազանց դժվարին խնդիրներ  պետք է լուծենք  Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար: Ընդամենը վարկանիշային երկու մրցաշարում պարզ կդառնա նախապատրաստական փուլերում կատարած մեր աշխատանքի արդյունքը»,- իր խոսքը եզրափակեց Ռ.Մեհրաբյանը: