Ով կփորձի խանգարել գործարարին՝ թաթիկներն էլ, մատիկներն էլ կջարդենք. Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

 Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը

-Պարոն Պապոյան, ընդհանուր առմամբ, ներդրումների չափը, տեմպերը Ձեզ բավարարո՞ւմ են։ Հեղափոխությունից հետո նշվում էր, որ ստեղծելու եք բոլոր անհրաժեշտ պայմանները, ներդրումները հոսելու են։ Սակայն տարբեր դեպքերի ենք ականատես լինում, երբ մարդիկ հակառակն են պնդում․ պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում, հիասթափվում, հեռանում են։

-Նախ նշեմ, որ անցյալ տարի ներդրումների ծավալը շատ բարձր է եղել։ Եվ 20 տոկոսով ավելի ներդրում է եղել, քան 2019-ին և այդպես շարունակ։ Այսինքն, մարդիկ, որոնք խոսում էին, որ Հայաստանում ներդրումներ չկան, մի ամբողջ տարի ասում էին՝ չկա, չկա։ Վերջում պարզվեց, որ 2019-ի նման ներդրումային տարի Հայաստանում չէր եղել։ Ասել, որ Հայաստանում ներդրում չկա` սխալ է, սուտ է, կեղծիք է։ Հայաստանում ներդրումներն առավելագույն բարձր մակարդակի վրա են։ Հիմա դա բավարարո՞ւմ է մեզ, թե՞ ոչ․ իհարկե, չի բավարարում, հատկապես որ նախկին ներդրողները, եկամուտները կամաց-կամաց երկրից դուրս են հանում։

-Ինչո՞ւ։

-Դա այդպես է։ Տնտեսագետներ կան, չէ՞, որ ամեն օր նստում, խոսում են օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։ Ո՞վ է ասել, որ օտարերկրյա ուղղակի ներդրումն աշխարհի ամենահրաշալի բանն է։ Օտարերկրյա ներդրողը երբ քո երկրում 1 մլն դոլար փող է ներդնում, ակնկալում է, որ 1 մլն 200․000 դոլար հետ է տանելու։ Ներդրողներ կան, որոնք պետական երաշխիք են ուզում ու եթե հանկարծ «տակ» տվեցին՝ մեր 1 տարվա բյուջեն պետք է տանք իրենց։

-Իսկ գուցե պետական երաշխիք ասելով՝ նկատի ունեն, որ իրենց բիզնեսը պաշտպանված լինի և չլինեն մարդիկ, որոնք փորձեն հանիրավի խոչընդոտել իրենց գործունեությանը։

-Այդպիսի բան չկա Հայաստանում։ Ով կփորձի խանգարել գործարարին՝ թաթիկներն էլ, մատիկներն էլ, ամեն ինչն էլ կջարդենք, որպեսզի նրանք հեռու մնան այդ գործարարներից։ Պետությունը երկար ցուցամատով բոլորի թաթիկներին կտա, ով կփորձի աշխատող մարդուն խանգարել։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան