Քիմ Քարդաշյանին մարտահրավերը պարզապես չի հասել, իսկ ամերիկահայերը սյուրպրիզներ են անում. Հայկակ Արշամյանը՝ Հայաստան հիմնադրամին նվիրատվության չելենջի մասին

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեև «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակվեց 9,856,100 ԱՄՆ դոլար, որն ամենաքիչն էր 2006-ից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքներից, այնուհանդերձ նշվեց, որ այսուհետ կարևորվելու է ոչ թե ավելի շատ գումար, այլ ավելի շատ նվիրատուների ներգրավումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստամարաթոնի օրը մարտահրավեր նետեց կամ ինչպես ինքն ասաց՝ «նետելը լավ բառ չէ», մարտահրավիրեց աշխարհահռչակ հայորդիներին յուրաքանչյուր ամիս 20-22 դոլար նվիրաբերել հիմնադրամին՝ ի բարօրություն մեր հայրենիքի: Փաշինյանն ասաց, որ տաղավար գալուց առաջ ինքը կարգաբերել էր, որ իր հաշվեհամարից ամսական 10 000 դրամ փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մարտահրավիրվեցին Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը: Վարչապետին արագ արձագանքեցին Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը:

Իսկ ինչո՞ւ Քիմ Քարդաշյանը չարձագանքեց. Factor.am-ն այս հարցն ուղղեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին. «Կարծում եմ, մարտահրավերը նրան չի հասել պարզապես, իսկ թե ինչու՝ չեմ կարող ասել»:

Հիմնադրամի տնօրենից հետաքրքրվեցինք, արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ ամերիկահայերը մեծ ոգևորությամբ են ընդունել մարտահրավերն ու նվիրատվություններն այնտեղից աճում են: «Այո՛, քանի որ մեր գրասենյակն այնտեղ առանձին կայք ունի, այն բավական ակտիվացել է ու կարող եմ ասել, մոտ 1550 դոնոր է գրանցվել օնլայն՝ 250-260 հազար դոլար նվիրատվությամբ: Անցած տարի իրենք օնլայնով ունեցել են 147 000 դոլար գումար, իսկ սա նշանակում է, որ բավական առաջ է գնացել: Եվ պարբերականությունն է շատացել, որովհետև իրենք պարբերական նվիրատվություն չունեին անցած տարի: Ու դա այնտեղ անընդհատ շարունակվում է, ու ասում են, որ սյուրպրիզներ ենք ունենում»,- ներկայացրեց հիմնադրամի տնօրենը։

Արշամյանը մանրամասնեց, որ նոր հանգանակվող գումարները նույնպես կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում ու Շիրակում:

Նշենք, որ Հայկակ Արշամյանն, ամփոփելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ․ դրամահավաքը, նշել էր, որ դեկտեմբերի 27-ի ժամը 14։00 դրությամբ www.himnadram.org կայքում արդեն գրանցվել է 3,509 դոնոր, որոնց նվիրատվությունները միասին գեներացրել են 326,786 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

«Ուրախությամբ նշեմ, որ կայքի նոր նվիրատուների գրանցումը չի դադարում ու վստահ եմ, որ կշարունակվի 2020 թվականին՝ ի վերջո մոտակա տարիներին հյուսելով հարյուր հազարավոր հայրենակիցների այն ցանցը, որն ի զորու է լինելու իրականացնել ցանկացած մեծ ու փոքր նախագիծ ու գաղափար։ Մյուս ուրախալի ամփոփումը՝ հեռուստամարաթոնի օրը հայտարարված 9,856,100 ԱՄՆ դոլար գումարն, արդեն հասել է 10,688,142-ի»,- գրել էր հիմնադրամի տնօրենը:

Անահիտ Խաչատրյան