Անցնում է, թե՞ ոչ Հայաստանը ՀՆԱ-ի մակարդակով Վրաստանից. Վրաստանի էկոնոմիկայի նախարարի արձագանքը

Լուրեր

07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Բոլորը

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում. գրում է aliq.ge-ն:

Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4,527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4,289:

Վրաստանի «Լելո» ընդդիմադիր հասարակական շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն այս գրառումից հետո հայտարարել էր.

«Վրաստանը կորցնում է առաջատարի դիրքը տարածաշրջանում. մենք արդեն կորցրել ենք մեր տնտեսական դիրքը մեր տարածաշրջանում: Իհարկե, մենք գոհ ենք մեր հարևան երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հաջողություններից, բայց միևնույն ժամանակ կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը։ Վրաստանի տնտեսությունը կանգ է առնում, և Վրաստանի ներքին և արտաքին պարտքը վերջին 7 տարում աճել է 2,5 անգամ՝ հասնելով 22,5 միլիարդ լարի»։

Ի պատասխան Մամուկա Խազարաձեի հայտարարությանը Վրաստանի կառավարության այսօրվա նիստից հետո, երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է հարցին, թե արդյո՞ք առաջ է անցել Հայաստանը այս ցուցանիշով Վրաստանից:

«Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային: Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4, 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը:

2019 թվականի նոյեմբերի 15-ին Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը սկսեց ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդոլոգիայի՝ SNA 2008 ներմուծումը: Մինչ այդ Վրաստանի ՀՆԱ-ն հաշվվում էր SNA 1993-ի մեթոդոլոգիայով: