Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, Թուրքիայում և արտասահմանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել. գրել է ermenihaber-ը: Ստամբուլում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրության շենքի մոտ, որտեղ սպանվել է Դինքը, տեղի է ունեցել ոգեկոչման գլխավոր միջոցառումը: Մարդաշատ միջոցառման ժամանակ հնչել է հայ ժողովրդական «Սարի աղջիկ» հանրահայտ երգը, ինչպես նաև հատվածներ Դինքի նախկին …

