Ուսանողների միջազգային օրն ամբողջ աշխարհում նշում են նոյեմբերի 17-ին: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: 1939 թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը: Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը: Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ …

