Մի քանի հազար մարդ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, հանրահավաքի է դուրս եկել՝ պահանջելով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել՝ համամասնական ընտրակարգով. փոխանցում է ТАСС -ը: «Արդեն 16-րդ տարի է, ինչ մենք կանգնած ենք Ռուսթավելի պողոտայում և իշխանություններից և ոչ մեկը չի հասկացել, որ չի կարելի Վրաստանում ավտորիտար ռեժիմ հաստատել: Դա անհնար է: Այսօր մենք հավաքվել ենք, …

