«Մաքսատուրքերից ազատվելու արտոնությունից անձն իրավունք ունի օգտվել միայն մեկ անգամ»․ ՊԵԿ փոխնախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
Բոլորը

Մաքսատուրքերից ամբողջությամբ ազատվելու արտոնությունից անձն իրավունք ունի օգտվել միայն մեկ անգամ։ Այս մասին այսօր՝ Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնության թեմայով ասուլիսի ընթացքում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

«Եթե անձը 1-1․5 տարի մեկնել է արտերկիր՝ աշխատելու, հետո որոշել վերադառնալ Հայաստան, ապա կարող է առանց մաքսատուրքի մինչև 5000 եվրո արժողությամբ ապրանք ներմուծել։ Այս դեպքում անձն արտոնությունից կարող է 3 տարին մեկ օգտվել»,- ասաց Շուշանիկ Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխություններից զատ, նաև վերանայվել է փաստաթղթերի ցանկը, որը քաղաքացիներից պահանջում է՝ մաքսային արտոնություն ստանալու համար։ «Եթե առաջ X փաստաթուղթը պետք է ամբողջ աշխարհով պտտված լիներ և բոլոր հնարավոր նոտարական կնիքներն ունենար, որպեսզի արտոնությունը տրամադրվեր, ապա այդ մասով ևս թեթևացրել ենք։ Արվում է առավելագույնը, որ քաղաքացիները, որոնք իսկապես Հայաստան են գալիս՝ մշտական բնակության, հենց սահմանին ոչ մի խնդրի չբախվեն։ Վարչարարությունը խիստ է բոլոր այն դեպքերի համար, երբ այս արտոնությունը կփորձեն չարաշահել՝ առանց մաքսազերծման որևէ ապրանք Հայաստան ներմուծելու համար։ Վերջերս 80-ն անց մի կին Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում, իր հետ 2019 թվականի Բենթլի էր բերում և լիազորել էր երկու երիտասարդի, որ զբաղվեն իր հարցերով։ Վարչարարությունը նման դեպքերում շատ խիստ է լինելու։ Մյուս բոլոր դեպքերում մաքսային մարմինները փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հեշտ վերադառնան Հայաստան»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան