Կարևոր չէ, թե ինչ է ենթամշակույթը կամ քրեական ենթամշակույթը, կարևոր է, թե ինչ է քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Կոնկրետ արարքների համար է նախատեսվում պատասխանատվություն, արարքները կոնկրետ հոդվածներով նկարագրված են»,- ասաց Ռուստամ Բադասյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ …

