Նիկոլ Փաշինյանը՝ ամանորյա պետական ծախսերի մասին. ՈՒՂԻՂ

Լուրեր

31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
Բոլորը

Ամանորի համար 271 միլիոն դրամ ծախսելով՝ Հայաստան ենք բերել հավելյալ 9 միլիարդ 307 միլիոն դրամ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշում եք, որ Ամանորից առաջ Կառավարությունը որոշում կայացրեց 271 մլն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին, որպեսզի Հանրապետության հրապարակի ամանորյա միջոցառումները կազմակերպվեն նոր տրամաբանությամբ, նոր թափով և, ընդհանրապես, այս մասով Կառավարությունը նոր քաղաքականություն է որդեգրել»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ երբ այդ գումարը տրամադրվում էր, շատ քննադատություններ հնչեցին, թե ինչքանով է նպատակահարմար, ինչքանով է արդյունավետ այդպիսի գումարներ հատկացնելը:

«Այսօր ուզում եմ արդեն արդյունքների հիման վրա պատասխանել այդ հարցին. Այդ միջոցների տրամադրման նպատակն այն էր, որ զբոսաշրջիկների, մեր հայրենակիցների համար Ամանորը Երևանում անցկացնելն ավելի գրավիչ լինի: Մենք ունենք որոշակի տվյալներ և կարող ենք ասել, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Փաստորեն, մենք 271 մլն դրամ գումար ծախսելով՝ կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այդ 9 մլրդ դրամ ավելի դրամաշրջանառությունը: Ընդ որում՝ դրանից ավելի քան 4 մլրդ-ը տեղի է ունեցել ՀՀ մարզերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: