Ռուսաստանի հետ ավիաչվերթների վերականգնումը լավ կլինի․ Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Լուրեր

02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
Բոլորը

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հույս է հայտնել, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը կհանի: Թուրնավան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չնայած սահմանափակումներին, միևնույնն է ռուս զբոսաշրջիկները ժամանում են Վրաստան ցամաքային և ոչ ուղիղ չվերթներով:

«Մենք դրական կվերաբերվենք, եթե այս ամբողջությամբ անիրատեսական սահմանափակումը հանվի և ավիաչվերթները վերագանգնվեն: Անցած տարվա արդյունքները ցույց տվեցին, որ չնայած ամեն ինչին, Վրաստանում ավելանում է զբոսաշրջիկների քանակը, այդ թվում ռուս զբոսաշրջիկները ժամանում են Վրաստան ցամաքային և ոչ ուղիղ չվերթներով»,- հայտարարել է Թուրնավան:

Էկոնոմիկայի նախարարը նաև հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների անվտանգության թեման որպես պատրվակ կիրառվեց ուղիղ ավիաչվերթների դադարեցման համար, սակայն այսօր ռուս զբոսաշրջիկները գալիս են Վրաստան ու հաստատում, որ նրանց համար Վրաստանն իսկապես անվտանգ երկիր է:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հերթական սրացումը եղավ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի այցելության ու դրան հաջորդող բողոքի ալիքի հետևանքով: Մոսկվան հուլիսի 8-ից արգելել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթները։