ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին: «Ընդգծելով Կալիֆոռնիայի նահանգի, մասնավորապես Լոս Անջելեսի հետ Հայաստանի ունեցած երկարամյա սերտ հարաբերությունների կարևորությունը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ …

