Երևանի Կապույտ մզկիթում կայացավ «Հայ և պարսից գրականությունը» թեմայով քննարկումը։ Այն կազմակերպել էին Արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը։ Միջոցառման ընթացքում նաև հանձնվեց Շահրիյարի անվան միջազգային գրական մրցանակը:

