«Եթե «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման արդյունքում պարզվի՝ դրսից է կազմակերպված, այսօր էլ չի բացահայտվի». Էմմա Խուդաբաշյան

Լուրեր

13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
Բոլորը

ՀԺԿ նախկին պատգամավոր, 1999-2003 թթ «Միասնություն» դաշինքի անդամ Էմմա Խուդաբաշյանը համամիտ է  Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի հետ, որ ԱԱԾ-ում Հոկտեմբերի 27-ի գործը դժվար թե բացահայտվի: Նշենք, որ «Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասի 15 տարվա վաղեմության կարճման որոշումը վերացնելուց հետո ՀՀ դատախազությունն այն ուղարկեց ԱԱԾ՝ քննության:

Դատախազություն դիմած Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը կասկած ունի, որ ԱԱԾ-ն կարող է անաչառ քննություն իրականացնել գործով, քանի որ առնվազն ԱԱԾ-ի անգործության պատճառով է նաև ահաբեկչությունն իրականացվել, և բացարկ է հայտնել ԱԱԾ-ին՝ Գլխավոր դատախազությունից պահանջելով, որ գործը քննի ՀՔԾ-ի վերահսկողության ներքո գործող քննչական խումբը:

Ներկայացնում ենք Factor.am-ի զրույցը ՀԺԿ նախկին պատգամավոր, 1999-2003 թթ «Միասնություն» դաշինքի անդամ Էմմա Խուդաբաշյանի հետ:

-Որպես այդ օրերին ակտիվ քաղաքական գործիչ, ի՞նչ ակնկալիք ունեք ԱԱԾում «Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասի սկսված քննությունից:

-Եթե գործի վերաբացման արդյունքում պարզվի, որ մասնակից է գերտերություններից մեկը, ի՞նչ եք կարծում, ԱԱԾ-ն պիտի բացահայտի ու հրապարակի՞, որ այսինչ երկիրն է շահագրգռված եղել կամ մասնակից եղել: Ես չեմ կարծում, որ ԱԱԾ-ն կբացահայտի: Նաև գուցե մեր երկրի համար վտանգ լինի դա: Եթե որևէ գերտերության մասնակցությամբ է եղել «Հոկտեմբերի 27-ը», դրա բացահայտումը կարող է վտանգավոր լինել երկրի համար: Չեն հրապարակի: …Նաիրի Հունանյանն ասում էր՝ էսինչ մարդու մոտ գնացել եմ, ասել ա՝ իհարկե պիտի անես, սա ասել է, նա ասել է: Բայց հո Նաիրի Հունանյանը նրանց ասելով չեկա՞վ ու էդքան բանն արեց: Երբ որ ահաբեկիչներն այդ օրը ինձ ու Նաղդալյան Հերմինեին դուրս հանեցին դահլիճից, ասացին՝ էս կողմով գնացեք, էնտեղ ժողովուրդը հավաքվել ա, ժողովրդի միջով գնացեք: Բայց մենք դուրս եկանք, ոչ մի ժողովուրդ էլ չկար: Իրենց ո՞վ էր ասել, որ ժողովուրդ է հավաքվելու, հասարակություն է հավաքվելու: Իրենք էդ ակնկալիքն են ունեցել, որ հասարակությունն իրենց պիտի ողջուներ, բայց մարդ չկար: Իսկ եթե այդ գործում կան անհատներ, որոնք այսօր իշխանության չեն, բնականաբար, կբացահայտվի: Բայց եթե կա պետություն՝ գերտերություններից որևէ մեկը, բնականաբար չի բացահայտվի:

-Եթե անգամ այդ ահաբեկչությունը արտաքին գործոնի ազդեցությամբ է եղել, կարծում եք չպե՞տք է բացահայտվի, պետք է այդպես մնա՞:

-Իհարկե, չի բացահայտվի: Թեև անհրաժեշտ է, որ բացահայտվի: Այդ օրը սև էջ գրվեց մեր պատմության մեջ: Բա էն անմեղ մարդիկ ի՞նչ էին արել, Քոթանյանը դիմացս նստած, Կարեն Դեմիրճյանը նստած, ի՞նչ էին արել, ո՞ւմ արյունն էին ծծել, որ մտան ու գյուլլեցին մարդկանց: Բա իհարկե պիտի բացահայտվի: Եթե էս իշխանությունը բացահայտի «Հոկտեմբերի» 27-ը, նրանց անունը պատմության մեջ կգրվի ոսկե տառերով, բայց խելքս բան չի կտրում:

-Իսկ Դուք որքանո՞վ եք համոզված, որ «Հոկտեմբերի 27-ը» գերտերությունների հետ կապ ունի:

-Ես ձեզ մի բան ասեմ. Կարեն Դեմիրճյանը երբ որ գնում էր Ռուսաստան, եղբորն ասել է՝ «Կամո, ինձ սպանելու են»: Երբ որ առաջին անգամ գնացել է Ռուսաստան, ինքը մտավախություն է ունեցել, որ իրեն կսպանեն: Ինչո՞ւ պիտի սպանեին: Դա ինձ իր եղբայրն անձամբ է ասել: Ասել է՝ «Կամո, ես մտավախություն ունեմ, որ ինձ սպանելու են», եղբայրն էլ ասել է՝ «ինչո՞ւ մտար քաղաքականություն, որ պիտի սպանեն», Կարեն Սերոբիչն ասել է՝ «դե ինչ անեի, դա ժողովրդի պահանջն էր»: Ինքը մտավախություն է ունեցել: Հետո որ վեճի արդյունքում իր անվտանգության աշխատակցին հանել էր, ասել էին՝ Կարեն Սերոբիչ, անվտանգ չի, ասել էր՝ «այ բալամ, որ խփելու լինեն, դրա՞ն են նայելու»: Հետո հիշում եմ, որ վերջին օրերին շատ անտրամադիր էր Կարեն Սերոբիչը, ինչ որ խնդիրներ կային «Միասնության» հետ կապված:

-Էլ ի՞նչ  ուշագրավ մանրամասներ կարող եք նշել, Դուք այդ օրը ներկա եք եղել դահլիճում:

-Երբ Հունանյանի խումբը մտավ ԱԺ դահլիճ, ինձ թվաց ինչ-որ կինո է, թե ինչ է: Իմ առաջ նստած էին Միքայել Քոթանյանը և Հենրիկ Աբրահամյանը: Կրակահերթի արդյունքում Քոթանյանի փայծախն էր պայթել, գնդակը իմ աթոռն էլ էր ծակել: Ես պառկել էի նրա աթոռի տակ, լսում էի, որ դեռ կենդանի Քոթանյանը տնքում էր: Գլուխս արյան մեջ էր, բայց մտածում էի, եթե վիրավոր եմ, ինչո՞ւ ցավ չեմ զգում: Հետո հասկացա, որ Քոթանյանի արյունն էր լցվում իմ գլխին: Դրանից հետո 1-1.5 ամիս գիշերները չէի կարողանում քնել, երբ քնում էի, սառը վերմակը կպչում էր մարմնիս, վեր էի թռչում, մղձավանջ էր: Ես երկուսուկես տարի հետևել եմ դատական պրոցեսին էն ցուրտ դատարաններում, հետո առողջական խնդիրներ ունեցա, երիկամս հեռացրեցին, չկարողացա էլ գնալ:

-Իսկ այդ ժամանակ ինչպե՞ս էր ընթանում դատաքննությունը, Ձեր դիտարկմամբ՝ կա՞ր  ցանկություն եւ հետևողականություն՝ իրականությունը պարզելու:

– Սկզբից կար, այո՛: Հատկապես դատավոր Ուզունյանը շատ շահագրգռված էր և ասել էր, որ էնպես պետք է անի, որ գործը պարզվի: Հետո արդեն սկսեցին ինչ ասես ասել: Դատական պրոցեսը մարեց, մարդիկ քիչ եկան: Հետո անսպասելի կարճեցին գործից անջատված մասը, որը կազմակերպիչների բացահայտմանն էր ուղղված: …Եթե նախկին իշխանություններն են մասնակից եղել, հիմա անպայման կբացահայտվի: Իսկ եթե դրսից են, չեմ կարծում, որ կբացահայտվի, կծածկեն: Եթե անգամ դրսից է, այն ժամանակվա իշխանությունները, բնական է, տեղյակ պետք է լինեին, և դա կբացահայտվի: Իսկ եթե դրսից չեն կազմակերպիչները, ՀՔԾ-ն կբացահայտի ես կարծում եմ:

-Երբ կազմակերպիչների մասով գործը կարճվեց, ի՞նչ տրամադրություններ կային, ի՞նչ եզրակացություններ եղան:     

-Դե ասում էին, ուրեմն իշխանությունն է արել ու էս իշխանությունների օրոք երբեք չի բացահայտվի Հոկեմբերի 27-ը: Դրա մասին ասել է նաև Ստեփան Դեմիրճյանը,  մյուս տուժողները: Հիմա իշխանությունը փոխվել է: Փառք Աստծո, ժողովրդի իշխանություն է եկել, թող բացահայտի, ով է խանգարում:

-Մտավախություն չունե՞ք, որ քրգործի վերսկսումը կարող է նաև քաղաքական շահարկման առիթ դառնալ:

-Դա էլ է հնարավոր, որ դառնա քաղաքական շահարկման առարկա: Կարող են ասել՝ որ Մարտի 1-ը չեն կարողանում բարդել Քոչարյանի վրա, ուզում են Հոկտեմբերի 27-ը բարդել: Բայց միևնույն է, անհրաժեշտ է, որ ի վերջո, գործը բացահայտվի:

 

Հիշեցնենք, որ 2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ «հնարավոր կազմակերպիչներին, օժանդակողներին, դրդիչներին, նաև հանցագործությունը կանխելու, խափանելու հնարավորություն ունեցած պաշտոնատար անձանց» հայտնաբերելու համար: Այս գործով նախաքննությունը կարճվեց 2004 թ-ին՝ առանց կազմակերպիչներ կամ օժանդակողներ հայտնաբերելու:

Դատախազությունը հիմնավորել էր, որ «սպառված են քննչական, օպերատիվ, որոնողական բոլոր միջոցները նոր քննչական ապացույցներ գտնելու առումով», և որոշվել է կարճել անջատված մասը՝ «հանցադեպի բացակայությամբ»: Այսինքն՝ Նաիրի Հունանյանն ու իր խումբը գործել են ինքնուրույն, նրանց ոչ ոք ԱԺ չի ուղարկել, չի օժանդակել, չի դրդել, չի օգնել:

Մարինե Խառատյան