«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի թեման այս տարի լինելու է խմելու ջուրը և արևային էներգիան. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Կարգախոսն է՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն,- ներկայացրեց Արշամյանը: Այսօր գործարկվեց նաև հիմնադրամի նոր կայքը, որի միջոցով ամեն օր հնարավոր կլինի ցանկացած խնդրի լուծմանը նպաստող գումարային փոխանցում կատարել: …

