«Չեմ կարծում, որ 18 կամ 30 հազար դրամով որևէ ընտանիք կարող է հաղթահարել աղքատությունը». Ժ. Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Նպաստների տրամադրման համակարգը գործում է անապահովության գնահատման մի եղանակի վրա, որը մեծավմասամբ հիմնված է փորձագիտական գնահատականների վրա: Մենք ունենք չափից դուրս խճճված համակարգ: Խնդիրները բազմազան են, և չեմ կարծում, որ 18 կամ 30 հազար դրամով որևէ ընտանիք կարող է հաղթահարել աղքատությունը. այս մասին այսօր՝ «Կառավարությունը փոխում է աղքատության հաղթահարման համակարգը. արդյոք այն առավել հասցեակա՞ն է» թեմայով քննարկմանը նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Առաջարկում ենք աղքատության մակարդակը սահմանել ոչ թե բազմագործոն համակարգով, այլ ընտանեկան եկամտի չափով: Պետք է որդեգրենք նվազագույն երաշխավորված եկամտի չափ և դրանից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին փոխհատուցենք պակաս մասը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Ըստ նրա՝ առաջարկում են ընտանիքի եկամուտը չափելիս 2 գործոն հաշվի առնել. « Առաջին գործոնը զբաղվածության ներուժն է. այսինքն՝ ընտանիքում քանի հոգի է աշխատունակ տարիքի: Որպես աշխատունակ տարիք առաջարկում ենք համարել 22-63 տարեկանը: 2-րդ գործոնը ժողովրդագրական ներուժն է, այսինքն՝ ընտանիքում երեխաների թիվը: Որքան շատ է երեխաների թիվը, այնքան մեծանում է տրվող ֆինանսական աջակցության չափը»,- ներկայացրեց փոխանխարարը

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող նվազագույն երաշխավորված եկամուտը 60 հազար դրամից մի փոքր ավելի գումարն է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան