ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկել Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Խանդանյանը հետաքրքրվեց, եթե լինեն հարցեր, որոնք կառնչվեն «Բարգավաճ Հայաստան»-ին, արդյո՞ք Նարեկ Համբարձումյանը կաշկանդված կզգա որոշումներ կայացնելիս։ «Իմ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ անձ, որևէ քաղաքացի երբեք չի կարողացել ներգործություն …

